Գերմանիան հարևան եվրոպական երկրներին լրտեսել է ԱՄՆ-ի խնդրանքով. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությունը երկար տարիներ շարունակ լրտեսել է հարևան եվրոպական երկրներին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության խնդրանքով: Այս մասին հայտնել է BBC-ն`վկայակոչելով Sueddeutsche Zeitung-ի և NDR ռադիոկայանի աղբյուրներին:
Ըստ հետախուզական ծառայությունից տեղեկատվական արտահոսքի, լրտեսվել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմի գրասենյակը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովը:
Ծառայությունը լրտեսել է նաև մի շարք եվրոպական ընկերությունների` ստուգելով, թե արդյոք նրանք չե՞ն խախտում պատժամիջոցները:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հետախուզական ծառայությանը կոչ է արել այդ հարցի շուրջ Բունդեստագին ներկայացնել զեկույց հնարավորինս կարճ ժամկետներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն