Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

Ամերիկայի մուսուլմանական կազմակերպությունները Հայոց Ցեղասպանության պատմության սխալ կողմում են. Тhe Huffington Post

Համաշխարհային Մամուլ

Huffington Post ամերիկյան համացանցային պարբերականում հրապարակած իր հոդվածում փաստաբան Յասմին Թայեբն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված մուսուլման կազմակերպությունների քաղաքականությանը.

«Մուսուլմանական համայնքային առաջնորդների համար Թուրքիայի դեսպանատանն անցկացված շքեղ մի ընթրիքի ու ընդունելության ժամանակ մի քանի շաբաթ առաջ ես և համայնքի մոտ երկու տասյակ անդամներ հասկացանք, որ մեզ շեղում են Հայոց ցեղասպանությունը ժխտող ներկայացումներով: Ինձ համար պարզ դարձավ, որ միջոցառման նպատակը մուսուլման ամերիկացիների աջակցությունն ու լոբբիստական ջանքերի հավաստիացում ստանալն էր, որը պետք է ուղղվեր Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ:

Միջոցառումից հետո ես սկսեցի էլեկտրոնային նամակներ ստանալ, որոնք ուղղակիորեն հերքում էին Օսմանյան կայսրությունում հայկական համայնքի համակարգված բնաջնջումը և ինձ կոչ էին անում ջանքեր գործադրել «1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը» Կապիտոլիում հասցնելու համար:

Այս շաբաթ լրանում է Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածների 100-րդ տարելիցը: 1923 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության հայերի 90%-ն անհետացել էր: Նրանց արտաքսել էին, խոշտանգել, սպանել ու բռնաբարել: Երբ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին ստեղծեց «Ցեղասպանություն» տերմինը, նա այն որակեց որպես «ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացում»: Կոտորածների շրջանում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն շատ պատկերավոր բացատրել էր տեղի ունեցածն իր հիշողություններում. «Երբ թուրք իշխանությունները արձակում էին արտաքսման հրամաններ, նրանք պարզապես մահվան դատավճիռ էին հրապարակում մի ամբողջ ազգի համար և շատ լավ դա հասկանում էին ու ինձ հետ զրույցներում չէին էլ փորձում թաքցնել այդ փաստը»:

Թեև աշխարհի շատ առաջնորդներ, այդ թվում և մեր նախագահը, այդ դեպքերը ճանաչելու առումով ցուցաբերում են որոշակի դժկամություն և չեն ցանկանում կիրառել «Ցեղասպանություն» բառը, երբ խոսում են այդ իրադարձությունների մասին, բայց հաստատված փաստերն ու տեղի ունեցած դեպքերը հերքող ոչինչ չկա, այն հաստատել են փրկվածների ու պատմաբանների վկայություններն ու հետազոտությունները, որոնք վավերագրել ու պահպանել են իրականությունը:

Նախագահ Օբաման, երբ թեկնածու էր 2008-ին, միանշանակ հայտարարել էր, որ «Հայոց Ցեղասպանությունը համոզմունք, անձնական կարծիք, տեսակետ չէ, այն վավերագրված և հաստատված փաստ է, որի ճշմարտության օգտին խոսում են պատմական բազմաթիվ վկայություններ»: 2008-ին Օբաման հայտարարել է. «Փաստերն անհերքելի են, պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներին կոչ է անում խեղել պատմական իրականությունը, անբովանդակ քաղաքականություն է…և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:

Ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն էր ասել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, «քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Պապի խոսքին ի պատասխան Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին և Սուրբ Աթոռին մեղադրել «քաղաքական լոբբիի ու PR ընկերությունների ազդեցության տակ ընկնելու համար»:

Դժվարությունը նրանում է, որ Թուրքիան ոչ միայն փորձում է սրբագրել կոտորածները` գործելով հայ համայնքի դեմ, բայց նաև կոչ է անում լոբբիստական ու PR-ով զբաղվող կառույցներին իրեն աջակցել այդ գործում: Անկարան միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի, նաև ԱՄՆ մուսուլմանական ընկերությունների հետ աշխատելու վրա, որպեսզի վստահ լինի, որ աշխարհը չի արտաբերի Ցեղասպանություն բառը: Վերջերս նախաձեռնած նամակագրության արշավը վարչակազմին ու Կոնգրեսին կոչ էր անում հետաքննել հանցագործությունները և ոչ թե «սխալ պիտակավորելով հապճեպ դատապարտել 1915-ի դեպքերը»:

Թուրքիայի դեսպանատունը նույնպես մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ մուսուլմանական կառույցներին ու համայնքային առաջնորդներին իր կողմը գրավելու համար, հույսով, որ նրանք կաջակցեն թուրքական լոբբիստական ջանքերին: Ավելի վաղ ԱՄՆ մուսուլմանական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել` ժխտելով Հայոց Ցեղասպանությունը, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մուսուլման ամերիկացիների շրջանում:

«Առանց անկախ պատմաբանների բազմակողմանի հետաքննության 1915-ի դեպքերի բնութագրումը վտանգում է ոչ միայն այդ դեպքերի արդար հիշողությունը, այլև վնասում է թուրքերի և հայերի միջև հաշտությանն ուղղված ջանքերին», – ասված էր հայտարարության մեջ:

Սարսափելի է հերքել պատմաբանների պնդումները կոտորածների վերաբերյալ և կեղծ դիտարկումներ ներկայացնել, թե չի եղել համապարփակ հետաքննություն գիտնականների ու պատմաբանների կողմից: Շատ տխուր է նաև այն, որ ԱՄՆ մուսուլմանական կազմակերպությունների խորհուրդը, որը հավակնում է միավորել ԱՄՆ մուսուլմանական բոլոր կառույցները, չի խորշում վնաս հասցնող հայտարարություն տարածելուց առաջ խորհրդակցել համայնքի անդամների հետ:

Խորհուրդը փաստացի չի խոսում իմ ու իմ հայրենակիցների` մուսուլման ամերիկացիների անունից, որոնք կանգնած են ճշմարտության ու պատմական փաստերի կողքին և պաշտպանում են ամերիկահայ մեր համերկրացիներին: Հաշտություն, որը ցանկանում են թուրքերն ու հայերը, առանց անցյալի հանցանքները ճանաչելու և ընդունելու լինել չի կարող:

Վարչակազմի կողմից Անկարային չտխրեցնելու պատճառն այժմ շատ պարզ է, ԱՄՆ ունի Թուրքիայի կարիքը Իսլամական պետության դեմ պայքարում: Բայց որպես մուսուլման և որպես մեկը, ով իր մանկության մի մասն անցկացրել է Թուրքիայում, ես գտնում եմ, որ Թուրքիայի և մուսուլման համայնքային որոշ առաջնորդների ու կառավարության պաշտոնյաների' առանց այդ դեպքերը Ցեղասպանություն անվանելու ցավակցությունները պարզապես անընդունելի են:

Ինչպես վերջերս Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Քլարկի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը. «Անհրաժեշտ է ճանաչել զոհերի մարդկային արժանապատվությունը: Առանց ճանաչման սերունդները չեն կարող լիարժեք սգալ ու լիարժեք ապաքինվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված