ԱՄՆ հատուկ ծառայությունը եվրոպացիներին լրտեսել է առնվազն մինչև 2013-ը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան լրտեսության պրակտիկան հակասել է Գերմանիայի շահերին: ZDF հեռուստաալիքի հաղորդմամբ` այս մասին հայտնի է դառնում գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթից:
Ամերիկյան ԱԱԳ-ն ընդհուպ մինչև 2013թ. լրտեսական տեղեկություն է հավաքել` Գերմանիայում և Եվրոպայում թիրախներին հետևելով:
Հաղորդվում է, որ սա բխում է գերմանական BND հետախուզության գաղտնի փաստաթղթից, որը հասցեագրված է դաշնային կառավարությանը և թվագրված 2013թ. օգոստոսի 26-ին:
Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն ունեցած լրագրողների տեղեկությամբ` ԱՄՆ ԱԱԳ-ն հասանելիություն է ունեցել եվրոպացի քաղաքական գործիչների, ԵՄ անդամ պետությունների նախարարությունների և ԵՄ հաստատությունների, նաև գերմանական տարբեր ընկերությունների էլեկտրոնային նամակագրությանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան