Շուրջ 40 գաղթական է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով. La Repubbica
Համաշխարհային Մամուլ
Շուրջ 40 անօրինական միգրանտ է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է La Repubbica թերթը՝ հղում անելով նավի փրկված ուղևորներին:
Ըստ չհաստատված տվյալների՝ աղետյալ նավում եղել է 137 մարդ: Նավաբեկյալներին օգնության է հասել մալթայական մի առևտրանավ, որը նրանց հասցրել է Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ:
Մայիսի 3-ին Իտալիան հաշվետվություն էր ներկայացրել 5,8 հազար միգրանտների փրկելու մասին, որոնք փորձում էին անցնել Սիցիլիական նեղուցը: Լիբիայի ափերի մոտ փախստականներին օգնություն ցուցաբերելու գործողություններին մասնակցում են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության մոտորանավակները, ռազմածովային ուժերի, Ֆինանսական գվարդիայի և անտառային ոստիկանության նավերը, ինչպես նաև առևտրական նավեր: Աջակցություն է ցուցաբերում նաև Մալթայի ուխտը:
Երկու շաբաթ առաջ Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել է շուրջ 800 փախստական: Նրանց մարմիններն այդպես էլ չհայտնաբերվեցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում