Ուզբեկստանի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հրաժարվել է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, նշում է «Նոր դար» թերթը` հղում անելով նախագահի մամուլի ծառայության անանուն ներկայացուցչին:
Պաշտոնյան նշել է, որ Ուզբեկստանում լայնորեն կտոնեն այդ իրադարձությունը, կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
«Պետության ղեկավարն ամենաակտիվ մասնակցությունը կունենա այդ միջոցառումներին»,- նշել է զրուցակիցը:
Ընդ որում` պաշտոնական մեկնաբանություններ Քարիմովի` Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք տոնակատարություններին մասնակցության մասին դեռ չկան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում