Անկարան հնարավոր է հետ կանչի իր դեսպանին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշման պատճառով. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պատմաբանների հետ հանդիպման ժամանակ չի բացառել դեսպանի հետկանչումը Մոսկվայից՝ Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության հետ կապված Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է հանդիպմանը մասնակցող պատմաբան Մուսթաֆա Արմաղանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահը նշել է, որ քննարկել է այդ հարցը Պուտինի հետ հեռախոսով և հայտնել նրան, որ վշտացած է: Նրա խոսքով՝ մեր հարաբերությունները Մոսկվայի հետ լավն են. նրանք Ռուսաստանի նախագահի հետ լավ հասկանում են միմյանց, սակայն նման թեմայի շուրջ փոխզիջման գնալը հնարավոր չէ մեզ համար: Էրդողանն ընդգծել է, որ եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան կարող է հետ կանչել իր դեսպանին Ռուսաստանից և նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մինչև գլխավոր հյուպատոսի կամ ժամանակավոր հավատարմատարի մակարդակը»,- ասել է Արմաղանը Milliyet թերթին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում