ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեն կարող է կայանալ արդեն 2016 թվականին. Daily Telegraph
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեն կարող Է կայանալ արդեն 2016 թվականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այս մասին գրել Է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը նոր հնգամյա ժամկետով վերընտրվել Է մայիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում, «ար դեն սկսել Է այս թեման քննարկել իր եվրոպացի պաշտոնակիցների հետ»:
Թերթը մեջբերում Է հենց Քեմերոնին, ով հայտարարել Է, որ ինքը «զանգահարել Է եվրոպացի ղեկավարներին», որպեսզի բանակցություններ սկսի Լոնդոնին այն լիազորություննիերի մի մասը վերադարձնելու թեմայով, որոնք հանձնվել են Բրյուսելին:
«Աղբյուրները Daily Telegraph-ին հայտնել են, որ Քեմերոնը շահագրգռված Է բանակցությունները հնարավորինս արագ ավարտելու հարցում՝ շուտով հանրաքվե անցկացնելու համար»,- գրում Է հրատարակությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մինչև 2017 թվականի վերջը այդ հանրահարցման կազմակերպումը եղել Է Պահպանողական կուսակցության առաջնորդի նախընտրական հիմնական խոստումներից մեկը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան