Չինացի գործարարները ցանկանում են օգտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից
Տնտեսություն
Երևանում առաջիկայում տեղի կունենա առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Այս մասին ճանաչողական այցով Պեկինում գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանը հայտնեց Չինաստանի առևտրի նախարարության Եվրոպայի և Ասիայի հետ կապերի վարչության պետի տեղակալ Չժան Դունը' ընդգծելով, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչն ավելի լայն հնարավորություններ է բացում չինացի գործարարների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում: «Նիստի նպատակն է քննարկել և հասկանալ, թե ինչպես է հնարավոր կյանքի կոչել երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնությունները: Չինաստանի առևտրի նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արդեն սկսել են այդ նիստի նախապատրաստական աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դունը:
Չժան Դունը նաև հայտնեց, որ նիստն անցկացվելու է Երևանում: Թեև նիստի անցկացման ժամկետները դեռևս հստակ չեն, սակայն նա հայտնեց, որ նիստը կգումարվի առաջիկա երկու ամսվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)