ԱԺ հանձնաժողովը հաստատեց ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը
Տնտեսություն
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատգամավորներին առաջարկեց հաստատել ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին պետբյուջեի կատարողականի ամփոփ նկարագիրը:
ՀՀ 2014թ. պետական բյուջեի ամփոփ նկարագրի քննարկումը խորհրդարանում կսկսվի 2015թ. մայիսի 25-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)