Ղազախստանի և ԵԱՏՄ-ի երկրների միջև առետրի ծավալը նվազել է ավելի քան 20 տոկոսով
Տնտեսություն
Ղազախստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան) միջև առևտրի ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 3,430 մլրդ դոլար, ինչը 20,9 տոկոսով պակաս է, քան 2014 թվականի հունվար-մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեն:
Նշվել է, որ ԵԱՏՄ-ի երկրներ արտահանումը կազմել է 901,6 մլն դոլար (նվազել է 31,1 տոկոսով), ներմուծումը՝ 2,529 մլրդ դոլար (նվազել է 16,5 տոկոսով), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)