2-սենյականոց տնակ շան համար՝ 500 հազար ռուսական ռուբլի արժողությամբ
Ռուսաստան
Երգչուհի Մարգարիտա Սուխանկինան շատ է սիրում բնությունը և կենդանական աշխարհի ներկայացուցիչներին՝ հատկապես գրյունենդալ ցեղատեսակի իր շանը՝ Միշկային։ Միշկան մի քանի տարի է՝ համարվում է Սուխանկինայի ընտանիքի անդամը, ունի սեփական սենյակ և նույնիսկ առանձին խնամող։
Ռուս երգչուհին, սակայն, համարելով, որ շունն ավելիին է արժանի, որոշել է իր առանձնատան այգում Միշկայի համար կառուցել տնակ՝ ավելի շուտ «դղյակ»։ «Շան տնակը» հեղինակելու է հայտնի ֆրանսիացի ոճաբանը, որն արդեն աշխատել է համաշխարհային շոուբիզնեսի այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Ռիհաննան, Պերիս Հիլթոնը, Մեգան Ֆոքսը։ «Տնակը» ունենալու է երկու սենյակ՝ ննջարան և ճաշասենյակ։ Այն կառուցելու համար երգչուհին ստիպված է եղել վաճառել իր թանկարժեք մեքենաներից մեկը։ Չէ՞ որ տնակը կառուցելու դիմաց նա վճարելու է 500 հազար ռուբլի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)