ԱՄՆ-ի իշխանությունները Վենեսուելայի խորհրդարանի նախագահին կասկածում են թմրանյութերի շրջանառության մեջ. WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ դատախազությունը հետաքննում է թմրանյութերի շրջանառության և փողերի լվացման գործերը, որոնցով անցնում են Վենեսուելայի կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Դյոսդադո Կաբելյոն: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Վաշինգտոնում ամերիկյան հակաթմրանյութային գերատեսչության էլիտար ստորաբաժանումն ապացույցներ է հավաքում Կաբելյոյի՝ քրեական սխեմաներին մասնակցելու մասին, այդ թվում նաև՝ գործերից հեռացած թմրավաճառների, Վենեսուելայի կառավարությունից ինֆորմատորների, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարությունից փախածների մասին:
«Արդեն բազմաթիվ ապացույցներ կան, որ նա թմրակարտելի գլխավոր անձանցից մեկն է և, հնարավոր է, դրա պարագլուխը»,- հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում