Սաակաշվիլին շնորհավորել է հայերին՝ Սբ. Հարության տոնի առիթով
Ջավախք
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին շնորհավորել է վրացահայությանն ու հայ առաքելական եկեղեցու հպատակներին՝ Սբ. Հարության տոնի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հարության տոնը: Հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերից, և մեր եկեղեցիները հսկայական դեր են ունեցել աշխարհում քրիստոնեական քաղաքակրթության տարածման հարցում: Անգնահատելի են այն ջանքերը, որոնք ներդնում են մեր հայազգի քաղաքացիները մեր երկրում ժողովրդավարության կառուցման համար: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ