Վլադիվոստոկում փողոցներն ու շենքերը «դեղնել են» մի գիշերվա ընթացքում
Ռուսաստան
Այս գիշեր Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում «կեղտոտ» անձրև է եկել. Գոբի անապատում ավազամրրիկի հետևանքով օդում հայտնված դեղին փոշու մասնիկները ուժեղ քամու միջոցով տեղափոխվել են Պրիմորյեի շրջան և անձրևի հետ թափվել Վլադիվոստոկում՝ «փոխելով» քաղաքի տների, փողոցների ու ավտոմեքենաների գույնը։
«Անցած հանգստյան օրերին մեր տարածաշրջան են ներթափանցել Չինաստանից և Մոնղոլիայից եկած օդային հոսանքները, որտեղ ներկայումս մրրիկներ են մոլեգնում»,– հայտնել է տեղի պետհիդրոմետի մամլո խոսնակ Վարվարա Կորիձեն։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)