Ահաբեկչական հարձակումների համար ամենահավանական թիրախ հանդիսացող քաղաքները. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Բաղդադն աշխարհի ամենավտանգավոր քաղաքն է, սակայն կտրուկ աճել է եվրոպական քաղաքներում ահաբեկչական հարձակումների վտանգը` այս տարեսկզբին Փարիզում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա իրականացված ահաբեկչական հարձակումից հետո, գրում է The Telegraph-ը:
Verisk Maplecroft ընկերության հրապարակած ինդեքսի համաձայն, որը հիմնվելով պատմական միտումների վրա` գնահատում է քաղաքներն ահաբեկչական հարձակման հավանականությամբ, աշխարհում 64 քաղաք ահաբեկչական հարձակման չափազանց մեծ վտանգի մեջ է: Այս քաղաքների մեծ մասը Միջին Արևելքում է կամ Ասիայում:
14 քաղաք Աֆրիկայում է, որտեղ «Բոկո Հարամի» և «Ալ-Շաբաբի» գործողությունները, ինչպես նաև քաղաքական անկայունությունը մեծացրել են վտանգը:
Երեք քաղաք Եվրոպայում է` Լուգանսկը և Դոնեցկը` Ուկրաինայում և Գրոզնին` Ռուսաստանում:
Բրիտանական քաղաքներից ահաբեկչական հարձակումը սպառնում է Բելֆաստին (91), որին հաջորդում է Բրիսթոլը (178), Քարդիֆը (313), Մանչեսթերը (398) և Լոնդոնը (400):
Փարիզը ցանկում հայտնվել է 97-րդ տեղում` Charlie Hebdo-ի ահաբեկչությանը նախորդող տարվա 201-րդ տեղի փոխարեն:
Աշխարհի ամենավտանգավոր յոթ քաղաքները բոլորն Իրաքում են, ներառյալ` Մոսուլը և Ռամադին:
Քաղաքները գնահատվում են` հիմնվելով 2014 թվականի փետրվարին հաջորդող 12 ամիսների ընթացքում հարձակումների հաճախականության և նախորդ հինգ տարիների ընթացքում միջադեպերի քանակի վրա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում