Դա իմ ընտրությունն է. Չուլպան Խամատովան՝ Պուտինին աջակցող տեսահոլովակի մասին
Ռուսաստան
Ռուս դերասանուհի Չուլպան Խամատովան BBC–ին տված հարցազրույցում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին աջակցող նախընտրական տեսահոլովակում նկարահանվել է սեփական կամքով՝ ի պատասխան ռուսական բլոգերների այն ենթադրություններին, որ նա նկարահանվել է այդ տեսահոլովակում «պարտադրաբար»։
«Բոլոր խոսակցություններն այն մասին, որ ինձ տանջել են ու պարտադրել, նույնիսկ տաք արդուկ դրել կրծքիս, իհարկե, իրականությանը չեն համապատասխանում։ Դա իմ ընտրությունն է, այն դեպքում, որ ես ապաքաղաքականացված մարդ եմ»,– ասել է Խամատովան «Բիբիսեվա» ծրագրի հայազգի հաղորդավար Մարկ Գրիգորյանի հետ զրույցում։
Միևնույն ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ առանց հովանավորների բարեգործությամբ զբաղելը ներկայիս Ռուսաստանում փաստացիորեն անհնար է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ