Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

«Նյու Յորք թայմս» թերթում ռաբբի Շմուլին և Հարյուրամյակի հանձնաժողովն Օբամային ներկայացրին որպես «ստախոս»

Համաշխարհային Մամուլ

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում ռաբբի Շմուլին և Հարյուրամյակի հանձնաժողովն Օբամային ներկայացրին որպես «ստախոս»: Այս մասին «Կալիֆորնիա Կուրիերում» գրել է նույն թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով: Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար:

Մի լավատեղյակ աղբյուր «Կալիֆորնիա կուրիեր» թերթին հայտնեց, որ թերթի հայտարարությունը նեղացրել է Սպիտակ տան որոշ պաշտոնյաների: Դրա տեղադրումը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համաամերիկյան հանձնաժողովի ջանքերի հետ՝ համոզելու վարչակազմի դժկամ պաշտոնյաներին մասնակցելու մայիսի 7-9-ը Վաշինգտոնում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Այդուհանդերձ, փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մասնակցեցին Վաշինգտոնի ազգային տաճարում մայիսի 7-ին կայացած միջկրոնական աղոթքի արարողությանը, սակայն նրանք ելույթ չունեցան և նրանց ներկայությունը չհայտարարվեց: Զարմանալիորեն, երկու պաշտոնյաներն էլ կրում էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը:

Վճարովի հոդվածում պատկերված էր մի երեխա պաստառը ձեռքին, որի վրա գրված էր. «Նախագահ Օբամա, ինչո՞ւ եք մեզ ստում»: Դրան հաջորդում էր մեծ, հաստ տառերով գրված վերնագիրը. «1.5 միլիոն հայ զոհերը ճչում են իրենց գերեզմանից. Մինչև ե՞րբ եք ժխտելու մեր ցեղասպանությունը, միայն գոհացնելու համար թուրք բռնակալին»:

Վճարովի հոդվածը խիստ քննադատության ենթարկեց ինչպես Օբամային՝ իր նախընտրական խոստումները դրժելու, այնպես էլ դեսպան Փաուերին՝ Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ անտարբերությունն իր գրքում («Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը») դատապարտելուց հետո լուռ մնալու համար: Հայտարարությունը քննադատել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան անվանելով «խուլիգան» և «բռնակալ, որը քանդել է թուրքական ժողովրդավարությունը»:

Բացի այդ, հոդվածում մեջբերում կար «ՍիԷնԷն»-ի Վաշինգտոնի գլխավոր թղթակից Ջեյք Թեփերի լուրերի թողարկումից. «Վեցերորդ տարին անընդմեջ նախագահ Օբաման դրժել է հայ համայնքին տված իր խոստումը, երբ որպես սենատոր և նախագահի թեկնածու, նրանց քվեներն ստանալու համար խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը նկարագրելու համար: Նա այդպես վարվեց որպես զիջում Թուրքիայի կառավարությանը»:

Հոդվածը հիշեցրեց ընթեցողներին, որ Թեփերը նկատի ուներ սենատոր Օբամայի 2008 թ. հայտարարությունը. «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որը հաստատում են վիթխարի քանակով պատմական ապացույցներ: Փաստերն անհերքելի են.... Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Այնուհետև հոդվածի հեղինակները հայտարարեցին. «Հազվադեպ է, որ Ամերիկայի որևէ նախագահ այսպես լկտիաբար սուտ խոսի բարոյական մեծ նշանակություն ունեցող նման հարցի վերաբերյալ: Նախագահ Օբամայի դիտավորյալ բարոյական կուրությունը խիստ տարբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցյալ շաբաթվա խիզախ հայտարարությունից, որով նա աշխարհին կոչ էր անում ճանաչել «քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»»:

Հոդվածում ռաբբին և Հարյուրամյակի հանձնաժողովը հետևյալ հարցն ուղղեցին դեսպան Փաուերին. «Որպես առաջնորդող ձայն ընդդեմ ցեղասպանության, արդյոք Դուք հավատարիմ կմնա՞ք Ձեր սկզբունքներին, թե՞ կդառնաք հերթական անձանցից մեկը, որ պաշտոն ստանձնելով լռում է և դառնում «խնդիր դժոխքիցի»» մի մասը»:

Երկրորդ հայտարարությունը, որն Օբամային հիշեցնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումը, հայտնվեց «Լոս Անջելես թայմս» թերթի ապրիլի 24-ի համարում: Թերթի Էջի մեծ մասը զբաղեցնող հոդվածում, որ տեղադրվել էր Կալիֆորնիայի Օրինջ շրջանի գործարար Էդ Մուրադլյանի կողմից, պնդում էր. «Ժամանակն է լինել այն ղեկավարը, որ Դուք խոստացել էիք լինել: Պարոն Նախագահ, ճիշտ ժամանակն է, որ այս 100-րդ տարելիցին կատարեք Ձեր տված խոստումը»: Մուրադլյանի հոդվածում պատկերված էր Օբամայի լուսանկարը, դեսպան Մորգենթաուի 1915 թ. հուլիսի 16-ի հեռագիրն ուղղված Պետդեպարտամենտին և 1915 թ. դեկտեմբերի 15-ի «Նյու Յորք թայմս» թերթի լրատվության վերնագիրը: Հոդվածն ավարտվում էր՝ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» կոչով:

Եթե այս հոդվածներից մեկը կամ երկուսը որոշ անհանգստություն են պատճառել Սպիտակ տան պաշտոնյաներին, ապա արժեր դրանց վրա այդքան գումար ծախսել...

Հոդվածները պետք է ընդգրկեին նաև Օբամայի սեփական խոսքերը իր «Հույսի հանդգնությունը» գրքից. «Ասել մի բան քարոզարշավի ընթացքում և անել այլ բան պաշտոնն ստանձնելիս, նշանակում է՝ դու տիպիկ երկերեսանի քաղաքական գործիչ ես»:

Չնայած ոգեկոչման միջոցառումները Վաշինգտոնում կազմակերպված էին շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն մի լուրջ բացթողում կար: Երբ մայիսի 9-ին կայացած հարյուրամյակի միջոցառման ժամանակ հատուկ մրցանակներ շնորհվեցին նշանավոր անհատներին, կազմակերպություններին և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ներկայացուցիչներին, շատ տեղին կլիներ հարգանքի տուրք մատուցել նաև 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որի դիվանագիտական կարիերան ընդհատվեց, երբ Բուշի վարչակազմը նրան հետ կանչեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Միջոցառման կազմակերպիչները «Կալիֆորնիա կուրիեր»-ին հավաստիացրեցին, որ «անտեսելու նպատակ չեն ունեցել» և դա պարզապես «վրիպում» էր:

Բարեբախտաբար, այս կոպիտ սխալը հաջողվեց փոքր-ինչ մեղմել, երբ «վրիպումը» հայտնվեց հանդիսավարի՝ փաստաբան Մարկ Գիրագոսի ուշադրության կենտրոնում, որն ամբիոնից հայտարարեց դեսպան Էվանսի ներկայության մասին: Հարյուրամյակի միջոցառմանը ներկա 2000 հյուրերը հոտնկայս և բուռն ծափահարություններով ողջունեցին արդարամիտ դեսպանին: Ավելորդ է անգամ նշել, որ դեսպան Էվանսը շատ ավելիին է արժանի, քան սոսկ ծափահարությունները՝ իր կարիերան ի պաշտպանություն Հայ դատի զոհաբերելու համար...»,- գրել է Սասունյանը: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված