Գյուղնախարարը կարկտահարության հետևանքները կներկայացնի կառավարությանը
Տնտեսություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին կառավարության նիստին ներկայացնել վերջին շրջանում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի հետևանքների մասին տեղեկանք:
Աբրահամյանը հանձնարարեց նաև ՀՀ գյուղատնտեսության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներին՝ միասին քննարկել և կառավարության հաջորդ նիստին զեկուցել, թե քանի հակակարկտային կայաններ են պետք՝ մեր երկիրը և ընդհանրապես գյուղատնտեսական վայրերը «փակելու» համար:
Նախորդ և անցնող շաբաթվա ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով մի քանի գյուղեր կրել են մեծ վնասներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)