Comedy Club-ի վաճառքն արժեցել է 7,5 միլիարդ ռուբլի
Ռուսաստան
Ռուսական Գազպրոմբանկի 2011–ի տարեկան զեկույցում բացահայտվել է Comedy Club փրոդաքշնի 75% բաժնետոմսերի վաճառքի մանրամասները, հաղորդում է Interfax–ը։
CCP-ն ռուսական ТНТ հեռուստաընկերության ծրագրերի հիմնական արտադրող և պրոդյուսերական հարցերով զբաղվող ընկերությունն է, որի վերահսկիչ փաթեթն անցել է Գազպրոմբանկին պատկանող Գազպրոմի մեդիա ընկերությանը։
TNT-ն CCP–ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառլու մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն գործարքի արժեքի մասին մանրամասնություններ չէր հայտնել։
Գազպրոմբանկի տարեկան զեկույցում նշվում է, որ վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 10.27 միլիարդ ռուբլի (350 միլիոն դոլար)։ Գործարքի 7.48 միլիարդ ռուբլին փոխանցվել է միանգամից, իսկ 2.78 միլիարդ ռուբլին կփոխանցվի երեք տարվա ընթացքում, կախված ընկերության կատարողական վարկանիշային ծրագրերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)