Հալեպահայերը նշել են Հայաստանի անկախության
Սփյուռք
Հալեպահայերը մայիսի 28-ին մեծ շուքով նշել են Հայաստանի անկախության տոնը: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Միջոցառումը կազմակերպվել է «Համազգայինի» Սիրիայի շրջանային վարչության կողմից և տեղի է ունեցել «Գ. Եսայան» սրահում:
Հանդիսությանը ներկա են գտնվել հալեպահայ կազմակերպությունների, միությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևոր հայրեր և երիտասարդական միություններ:
Տոնական միջոցառման ընթացքում կատարվել են հայրենասիրական երգեր, պարեր և ասմունք:
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի այս օրը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի՝ շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան