Հովհաննես Մանուկյանն իր ռուս և ղազախ գործընկերների հետ պայմանավորվել է համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել
Ռուսաստան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների' Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ: Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են առաջիկայում համատեղ ծրագրերի նախագծման հնարավորություններին՝ առանձնացնելով առաջնահերթությունները:
Հանդիպմանն անդրադարձել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին:
ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել, որով էլ հետագայում կիրականացվեն որոշակի ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքներ տանել ԵԱՏՄ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ