Մոսկվայում սպանվել է իսլամիստական գործիչ Մեթին Մեհթիևը
Ադրբեջան
Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի իսլամիստական գործիչ Մեթին Մեհթիևը, հաղորդում է Interfax–ը։
Մոսկվայի ոստիկանությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։ 33-ամյա Մեթին Մեհթիևը նախկինում ղեկավարել է Ռուսաստանի իսլամիստական մշակութային կենտրոնի միջազգային կապերի բաժինը։ Մեհթիևին իր տան շեմքի մոտ անհայտ անձինք դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, որի մահը վրա է հասել իր բնակարանում։ Հաղորդվում է, որ երեկոյան Մեհթիևը մթերքներ գնելու նպատակով խանութ է գնացել։ Ականատեսների խոսքերով՝ հանցագործների մեջ եղել է մի աղջիկ։
Իրավապահ մարմինները բացառում են կողոպտման նպատակով սպանությունը։ Հանցագործները հանգուցյալից ոչինչ չեն վերցրել։ 2003–ին ազգայնամոլների հարձակման հետևանքով Մեհթիևը վիրավորվել էր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ