Պորոշենկոն ահազանգում է ռուսական ներխուժման սպառնալիքի մասին. Independent
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի արևելքում մարտերի ակտիվանալուց հետո երկրում «սահմանի ողջ երկայնքով ռուսական ներխուժման» են պատրաստվում: Այս մասին գրում է The Independent-ը՝ անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթին:
Պորոշենկոն ռուսական ներխուժման սպառնալիքի մասին ասել էր խորհրդարանում՝ պատգամավորներին:
Նա խորհրդարանականներին պատմել է բռնության սրման դեպքում «վիթխարի սպառնալիքի» մասին:
Պորոշենկոյի տվյալներով՝ սահմանին 9 հազար ռուս զինվոր է կուտակվել, և այդ թիվը կարող է ավելին լինել՝ վերջին շրջանում մարտերի ակտիվանալուց հետո:
Ուկրաինայի նախագահը զինված ուժերին հանձնարարել է պատրաստ լինել «Դոնբասում թշնամու վերսկսած հարձակմանը դիմակայելու համար՝ Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով հարձակման դեպքում»:
«Մենք պետք է իրոք պատրաստ լինենք դրան»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում