Դոնեցկի «Մետալուրգ»-ը դադարեցնում իր գոյությունը
Տնտեսություն
Դոնեցկի «Մետալուրգը» դադարեցնում է իր գոյությունը: Այդ մասին ուկրաինական «Վեստի» պորտալին տեղեկացրել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն. տեղեկացնում է sport-expres-ը:
Դոնեցկյան ակումբը միավորվում է Դնեպրոձերժինսկի «Ստալի» հետ, որն հանդես է գալիս Ուկրաինայի առաջին լիգայում և գտնվում է երկրորդ հորիզոնականում:
Երկու ակումբներն էլ պատկանում են Սերգեյ Տարուտային և նրա գործընկեր Օլեգ Մկրտչյանին: Իսկ Պրեմիեր լիգայում տեղը կհասնի միավորված կոլեկտիվին, որը կկրի «Ստալ» անունը:
Նշենք, որ «Մետալուրգում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին