Պուտինի սպանության պատվիրատուն կովկասցի է եղել
Ռուսաստան
Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ահաբեկչական հարձակումը նախապատրաստվել է «Имарат Кавказ» ահաբեկչական խմբավորման կողմից, իսկ Պուտինի սպանության պատվիրատուն անձամբ եղել է ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովը։ Այս մասին հաղորդում է Росбалт-ը՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրներին։ Ումարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ փետրվարին Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում Օդեսայում ձերբակալվել էին Ադամ Օսմաևը և Իլյա Պյանզինը, որոնք էլ պատրաստվում էին իրականացնել Պուտինի դեմ մահափորձը։ Հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների արդյունքում ՌԴ ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալվածները կապ են ունեցել «Имарат Кавказ» ահաբեկչական խմբավորման հետ, ինչի հիման վրա էլ նույն մեղադրանքն է հարուցվել Դոկու Ումարովի, Ադամ Օսմաևի և Իլյա Պյանզինի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)