Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ 

ՀԲ-ն բացասական եզրակացություն է տվել «Նաիրիտի» վերագործարկմանը

Տնտեսություն

Համաշխարհային բանկի մասնագետները «Նաիրիտ» գործարանի տեխնիկական աուդիտի արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ: Նրանք գործարանի տնօրինությանն են ներկայացրել ուսումնասիրության նախնական արդյունքները, որտեղ բերված է «Նաիրիտի» աշխատանքի հիմնական բնութագրիչների վերլուծությունը և հիմնավորում, որ գործարանը տեխնիկապես պատրաստ չէ վերագործարկման:

Չնայած ՀԲ-ի բացասական եզրակացությանը՝ «Նաիրիտի» մասնագետները վստահ են, որ գործարանի մասնակի վերագործարկում հնարավոր է նույնիսկ ներկա տեխնիկական ապահովվածության պարագայում, եթե կատարվեն որոշակի ներդրումներ:

Գործարանում հրավիրված քննարկման ժամանակ «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հայտնեց, որ ՀԲ ուսումնասիրության համաձայն' գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը (շուրջ 250 մլն դոլար), որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը:

«2010 թվականից հետո, երբ գործարանը չի աշխատել, այն որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու գործարանի պահպանության համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին «Նաիրիտի» պարտքը շուրջ 23 մլրդ դրամ է: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանն էլ «Նաիրիտի» տնօրինությանը հայտնեց, որ ԱՊՀ Միջպետական բանկի խորհուրդը համաձայնել է բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև գույքային պայմանագրերը, վերադարձնել Հայաստանին: Նա գործարանի մասնագետներին խորհուրդ տվեց սպասել ՀԲ վերջնական եզրակացությանը և այդ ժամանակահատվածն օգտագործել՝ հստակեցնելու վերագործարկման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «Կարծում եմ, դուք էլ պետք է կատարեք գնային գնահատում և ինքնարժեքի նախահաշվարկ, մինչև համաշխարհային բանկը ներկայացնի վերջնական ուսումնասիրությունը»,- ասաց նա:

ՀԲ հաշվետվության մեջ նշվում է, որ «Նաիրիտի» մատակարարումների ինքնարժեքը գերազանցելու է պոլիքլորոպրենային կաուչուկի գինը, ինչը գործարանի արտադրանքը միջազգային շուկայում դարձնում է ոչ մրցունակ:

«Նաիրիտի» պլանատնտեսագիտական բաժնի պետ Լյովա Այվազյանը կարծում է, որ տեղական արտադրության կաուչուկի ինքնարժեքը այսօրվա դրությամբ կարող է զիջել մի քանի խոշոր արտադրողների արտադրանքի ինքնարժեքին: «Նավթի գները հիմա ընկած են, հետևաբար ներկրվող հումքի գները ևս ցածր կլինեն: Գուցե կաուչուկի արտադրության ինքնարժեքն այդքան էլ ցածր չլինի, բայց սկզբնական շրջանում կարելի է վերագործարկել ացետիլենի արտադրությունը և դրանով կոմպենսացնել կորուստները»,- կարծիք հայտնեց նա:

«Նաիրիտի» գլխավոր ինժիներ Հովիկ Հախինյանն էլ նկատեց, որ եթե առաջիկա 1.5 տարվա ընթացքում գործարանը չվերագործարկվի, հետագայում դրա գործարկման համար անհրաժեշտ ներդրումները շատ ավելին կլինեն, քանի որ տեխնիկական մաշվածությունը տարեցտարի ավելանում է: «3-4 տարի հետո գուցե այլևս անհնար լինի վերագործարկել այն»,- ասաց Հախինյանը:

«Նաիրիտի» գլխավոր մասնագետները քննարկեցին նաև շուկաների հարցը և եկան այն եզրահանգման, որ «Նաիրիտ» բրենդը դեռևս չի կորցրել իր ազդեցությունը, և շուկա դուրս գալու պարագայում իրենք դեռևս կարող են իրացնել արտադրանքը: Հումքի ներմուծման մասով էլ նաիրիտցիները քննարկեցին ռուսական և իրանական արտադրողների հետ համագործակցությունը:

Մասնագետները եկան այն եզրահանգմանը, որ «Նաիրիտը» կարող է գործարկվել փուլային տարբերակով և առկա տեխնիկական միջոցներով, այնուհետև ելքեր կգտնվեն ամբողջական շահագործման համար:

Ամփոփելով հանդիպումը՝ գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը նշեց, որ թեև կան հարցեր՝ կապված ՀԲ եզրակացության հետ, սակայն այդ ուսումնասիրությունը մանրակրկիտ կքննարկվի իրենց մոտ, և գուցե գտնվեն այլընտրանքներ:

ՀՀ կառավարությունը 2014 թվականին դիմել էր Համաշխարհային բանկին՝ «Նաիրիտ» գործարանի կենսունակությունը գնահատելու նպատակով: Ավելի վաղ գործարանում տեխնիկական աուդիտ էր իրականացրել «Ջեյքոբ Քընսալթենսի» ընկերությունը: ՀԲ ամբողջական եզրակացությունը պատրաստ լինելուն պես կուղարկվի կառավարություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Ամենադիտված