Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության հայցի հավանական հետևանքները

Համաշխարհային Մամուլ

Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:

Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ եթե թուրքական դատարանը մերժի հայցը, Կաթողիկոսությունը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պահանջում է սպառել բոլոր ներքին դատական ատյանները մինչև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դեմ հայց հարուցելը: Թուրքիայի կողմից Եվրադատարանի որոշումներն ընդունելուն թերահավատորեն վերաբերողները պետք է իմանան, որ Թուրքիայի Հանրապետությունը ենթարկվել է իր դեմ բոլոր վճիռներին՝ Եվրադատարանի իրավասությունը 1990 թվականին ճանաչելուց ի վեր:

Կաթողիկոսության հայցը շրջադարձային դեպք է մի շարք պատճառներով.

- Այն նպատակ ունի մասնակիորեն վերականգնել Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային, նյութական և տարածքային կորուստները:

- Այն տեղափոխում է «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայ դատի ջանքերը դեպի դատաիրավական ոլորտ», ինչպես նշեց Արամ Ա կաթողիկոսը:

- Այն կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, ինչպես Արամ Ա կաթողիկոսը տեղեկացրեց «Նյու Յորք թայմս» թերթին անցյալ ամիս. «Հարյուր տարի անց, ես կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ շեշտը դնենք հատուցման վրա.... Սա առաջին իրավական քայլն է, որին պետք է հետևի՝ բոլոր եկեղեցիները, վանքերը և եկեղեցապատկան ունեցվածքը, և վերջապես, մասնավոր սեփականությունը վերադարձնելու պահանջը»:

Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»: ամերիկահայ հանրածանոթ ղեկավար դեմքերից մեկը՝ Կարո Արմենյանը նախազգուշացնող հոդված գրեց՝ «Մեր սրբավայրերը սեփականություններ չեն» վերնագրով: Նա ընդգծեց, որ Կաթողիկոսության հայցը «մի շարք հարցականներ է հարուցում, որոնք այսօրվանից պետք է անցնեն մեր հավաքական փորձաքննության բովով՝ անցանկալի նախադեպերը կանխելու խոհեմ նախանձախնդրությամբ»: Նա նաև հորդորեց Կաթողիկոսությանը հստակեցնել փոխհատուցման գումարի հարցը, եթե լուրերը ճշգրտորեն չեն արտացոլում դատական հայցի բովանդակությունը:

Նման հստակեցում ստանալու ակնկալիքով անցյալ շաբաթ ես կապ հաստատեցի Կաթողիկոսարանի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսի օգնական Հայր Հուսիկ Մարտիրոսյանն էլեկտրոնային նամակով ինձ հավաստիացրեց, որ «Կաթողիկոսության հայցը միայն մեկ հստակ նպատակ ունի՝ Կիլիկիո կաթողիկոսարանի վերադարձը»:

Ի պատասխան դատական հայցի պատճենն ինձ ուղարկելու խնդրանքին՝ հայտնի միջազգային իրավաբան և Կաթողիկոսարանի գլխավոր փաստաբան Փայամ Ախավանն ասաց, որ «հնարավոր չէ կամ նպատակահարմար ամբողջ դիմումը փոխանցել այս փուլում, երբ այն դեռ գտնվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի վարույթում»:

Իրավաբան Ախավանը դրամական փոխհատուցմանը վերաբերող հարցերին տվեց հետևյալ բացատրությունը. «Թուրքիայի Սահմանադրական դատարանի առջև դրված հիմնական պահանջն է՝ վերադարձնել Սբ. Սոֆիայի վանքը և տաճարը, թե որպես Կաթողիկոսության սեփականության իրավունքի, թե նաև հայ ժողովրդի համար կրոնական մեծ նշանակության պատճառով: Հայցով փոխհատուցում չի պահանջվում, հաշվի առնելով, որ սա անձնական սեփականություն չէ, այլ կրոնական և պատմական կարևոր նշանակություն ունեցող գույք: Սակայն, մեր թուրք փաստաբանը խորհուրդ տվեց, որ համաձայն թուրքական օրենքների ու ընթացակարգերի, գույքային իրավունքների պահանջի (և ոչ թե կրոնական իրավունքի պահանջի) հետ կապված, անհրաժեշտ է Կաթողիկոսության կողմից վերապահել փոխհատուցում պահանջելու այլընտրանքային իրավունքը՝ նախնական գումար նախատեսելու պայմանով.... Սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ հայցը փոխհատուցման համար չէ, այլ կալվածքի վերադարձի համար, որը կարող է օգտագործվել կրոնական պաշտամունքի և դրա հետ կապված մշակութային նպատակների համար»:

Ես կապվեցի Ստամբուլում բնակվող մի անկախ իրավաբանի հետ, ով հաստատեց, որ թուրքական օրենքն իսկապես պահանջում է կոնկրետ արժեք նշել սեփականության իրավունքի հարցով դատական վեճերի դեպքում:

Այժմ, երբ ֆինանսական հարցում հստակություն մտցվեց, այլ կարևոր խնդիրներ են ծառանում Կաթողիկոսության և հայ ժողովրդի առջև: Հնարավոր է, որ որոշ հարցերի բարձրաձայնումը մի փոքր վաղաժամ է, սակայն միգուցե հայերը ցանկանան անդրադառնալ դրանց, որպեսզի կանխատեսեն թուրքական և եվրոպական դատարանների կողմից կայացրած որևէ հնարավոր որոշման հետևանքները.

1) Ի՞նչ է պատրաստվում անել Կաթողիկոսարանը, եթե թուրքական դատարանը կամ կառավարությունը թույլ տա վերականգնել Սիսի եկեղեցին և դրա օգտագործումը կրոնական պաշտամունքի համար՝ առանց սեփականության իրավունքի վերադարձի Կաթողիկոսությանը: Բացի այդ, ի՞նչ է անելու, եթե Թուրքիայի կառավարությունը նաև առաջարկի դրամական փոխհատուցում եկեղեցական նստավայրի վերակառուցման համար՝ առանց փոխանցելու գույքային իրավունքը:

2) Այն դեպքում, եթե թուրքական դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացնի Սիսի եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու մասին, արդյոք Կաթողիկոսությունը կտեղափոխվի՞ իր պատմական նստավայրը, թե՞ կշարունակի տարագրության մեջ ապրել Անթիլիասում (Լիբանան):

Հաշվի առնելով թուրքական կառավարության վերջերս կատարած առաջարկները ասորական և սիրիական եկեղեցիների առաջնորդներին՝ վերադառնալու Թուրքիայում գտնվող իրենց պատմական նստավայրերը Սիրիայում ժամանակավոր տարագրությունից հետո, Թուրքիայի ղեկավարները կարող են հայկական դատական հայցը պատճառաբանելով՝ համոզել իրենց ներքին հակառակորդներին, և նման առաջարկ ևս ներկայացնել Կիլիկիո կաթողիկոսությանը:

Նախագահ Էրդողանը կարող է նման ժեստ անել հետևյալ երեք պատճառներով.

1) Կանխել Եվրադատարանի վճիռը հօգուտ Կաթողիկոսության և խուսափել իրավական նախադեպ ստեղծելուց հետագա հայկական հայցերի համար.

2) Փիարի հաղթանակ արձանագրել միջազգային շրջանակներում, հատկապես նախորդ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո.

3) Տնտեսական օգուտներ քաղել Սիսում Կիլիկիո կաթողիկոսարանի պատմական նստավայր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներից և հայ այցելուներից:

Հարութ Սասունյան

Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված