ՄԱԿ-ը խաղաղապահներին մեղադրում է ապրանքները սեքս-ծառայություններով փոխանակելու մեջ. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ը պատրաստել է զեկույց, որում ասվում է, որ խաղաղարար առաքելությունների մասնակիցները պարբերաբար ապրանքները փոխանակում են սեռական բնույթի ծառայությունների հետ: Չհրապարակված զեկույցի տեքստը հայտնվել է Reuters գործակալության լրագրողների տրամադրության տակ. փոխանցում է BBC-ն:
Զեկույցում ասվում է, որ Լիբերիայում և Հայիթիում հարյուրավոր կանայք, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության և քաղցի մեջ, սեռական ծառայություններ են ցուցաբերել խաղաղապահներին։ Դրանց դիմաց նրանք ստացել են գումար, հագուստ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ և այլն:
Համաձայն զեկույցի՝ 2008-2013թթ. գրանցվել է նման բնույթի մոտ 480 խախտում: Ընդ որում՝ նման հանցանքների 1/3-ն իրականացվել է երեխաների նկատմամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան