Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

Լեռնային Ղարաբաղ. եվրոպական երազանք. Open Democracy-ի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվել է դինամիկ եվրոպական և համաշխարհային արտաքին քաղաքականություն մշակել, ինչն ամենևին էլ վատ չէ մի երկրի համար, որը պաշտոնապես ճանաչված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Open Democracy կայքում հրապարակված հոդվածում գրել է Լուկաս Գոետսը:

Անդրադառնալով ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած ընտրություններին՝ նա նշել է, որ թեպետ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո ԵՄ-ն, Միացյալ Նահանգները, Ռումինիան, Ուկրաինան ու Իսպանիան շտապեցին հայտարարել դրանց «անօրինական» լինելու մասին, այդուհանդերձ ընտրություններին հետևող շուրջ 100 դիտորդներն արձանագրեցին, որ քվեարկությունը տեղի է ունեցել «միջազգային ստանդարտներին համապատասխան, կանոնակարգված, ազատ, գաղտնի և հավասար», ինչի մասին շատ եվրոպական երկրներ կերազեին միայն: Լրագրողը փաստում է, որ միակ խնդիրն այն է, որ ընտրությունները կայացան միջազգայնորեն չճանաչված երկրում:

Լուկաս Գոետսը պատմում է ղարբաղյան հակամարտության առաջացման պատմության, պատերազմական դեպքերի ու 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրի մասին: Նա նշում է, որ չնայած չճանաչված լինելու հանգամանքին, այդուհանդերձ ԼՂՀ-ն ակտիվորեն ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ: Այս միտքը հայտնել է նաև ԼՂՀ ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Դավիթ Մելքումյանը' հավելելով. «Մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունը միջազգային ճանաչում ստանալն է: Եվրոպան մեզ համար բնական ընտրություն է, քանի որ մենք մեզ նույնականացնում ենք եվրոպացիների հետ և կիսում ենք եվրոպական արժեքները»:

Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ևս հավատացած է, որ Ղարաբաղը հաջողել է արտաքին քաղաքականության ոլորտում, ինչի վառ ապացույցն է Եվրախորհրդարանում ԵՄ-Լեռնային Ղարաբաղ բարեկամական խմբի առկայությունը: Բացի դրանից, ԵԽ-ն ընդունել է երեք փաստաթուղթ, որով կոչ է արվում եվրոպական ինստիտուտներին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն իրենց ծրագրերում: ԼՂՀ է այցելել նաև ԵԽ փոխնախագահը: Ղարաբաղյան կողմի նվաճումներից է նաև այն, որ ԼՂՀ խորհրդարանում հայտնված Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Եվրոպական Ազատ ալիանսի «ասոցացված անդամ» է դարձել:

Հոդվածագիրը նշում է, որ թեպետ չճանաչված լինելու փաստը թույլ չի տալիս ԼՂՀ-ին բացել դեսպանատներ տարբեր երկրներում, այդուհանդերձ դա չի խանգարում նրան ունենալ իր «ներկայացուցչություններն» այնպիսի երկրներում, որտեղ կա մեծ հայկական համայնք, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում:

«Սառեցված հակամարտությունն ու դրա կարգավորման գործում Մինսկի խմբի գրանցած փոքր առաջընթացը Լեռնային Ղարաբաղի ապագան անորոշ են պահում... Չնայած ակնհայտ խոչընդոտներին' ԼՂՀ-ն կարողացել է հաջողել անկախ արտաքին քաղաքականության ոլորտում' ապահովելով իր տեղը եվրոպական օրակարգում և հասարակական գիտակցության մեջ»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված