Հիլարի Քլինթոնը հունիսին կժամանի Մոսկվա
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի վերջին տասնօրյակում նախատեսում է այցելել Ռուսաստան՝ մասնակցելու Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակացության (APEC) համաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հիլարի Քլինթոնը ծրագրում է հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահությամբ անցկացվող APEC–ի համաժողովին։ Այն նվիրված է տնտեսական և սոցիալական զարգացման հարցերում կանանց մասնակցությանը։ Մենք նախատեսում ենք նրա մասնակցությունն այդ միջոցառմանը, որի ժամանակ էլ բանակցություններ կանցկացնենք նրա հետ», – Հաղորդում է Itar-Tass–ը՝ մեջբերոլով Լավրովի խոսքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)