Բալասանյանը պաշտպանում է գյումրեցիների պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Տնտեսություն
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Գործուղման մեջ գտնվող քաղաքապետի ուղերձը Գյումրու բնակիչներին է փոխանցել նրա օգնականը: «Հաշվի առնելով Գյումրի քաղաքի, մասնավորապես՝ տնակային պայմաններում ապրող մարդկանց սոցիալական ծանր վիճակը, թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջ բերել: Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Հուսով եմ՝ իրավիճակը հնարավորինս արագ կպարզաբանվի»,- նշել է Բալասանյանը:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը