Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում
Ռուսաստան
Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում, ինչպես նաև խաղաղության եւ բարգավաճման հաստատում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները օրենքով սահմանված կարգով: Մենք Հայաստանին ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և գոյություն ունեցող բոլոր հարցերի կարգավորում»,- նշել է Պեսկովը:
Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը, Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարության հետ կապ պահպանվում է: Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև «սերտ և գործընկերային հարաբերություններ են և համատեղ մասնակցություն ինտեգրման գործընթացներին, հետևաբար՝ այդ կապը մշտապես կա»:
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին, թե ինչպես կզարգանա իրավիճակը: «Ես կանխատեսումներ չեմ անում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)