Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը 

Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաները ոգեշնչված են Քիմ Քարդաշյանի այցից. The Daily Beast

Համաշխարհային Մամուլ

Բազմաթիվ գործոններ և հիմնական պատճառներ են եղել, սակայն ապրիլին ամերիկյան իրապատում շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան օգնել է երկիրը արթուն պահել, The Daily Beast-ի իր հոդվածում գրում է Աննա Նեմցովան:

Բաղրամյան պողոտայի փողոցային լույսերն անջատվել են կեսգիշերն անց: Բարձր սուլոցներն ու վանկարկումները լսվում էին այն պահին, երբ հազարավոր ցուցարարներից կազմված ամբոխը միաձուլվել է մթությանը: Տարօրինակ երևույթ էր մի բողոքի համար, որը սկսվել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Մի քանի ցուցարար փողոցի վերջում շրջվել է դեպի նախագահական նստավայր և ծածանել պաստառը, որն այդքան պոպուլյար է այսօր Երևանում. վրան երևում է լուսավորվող դեղին լամպ, մեջտեղում միջնամատի ժեստով:

Ցուցարարների ձեռքերում բջջային հեռախոսներից և կրակայրիչներից արձակվող լույսերը առկայծել են աստղերի պես: Մի քանի երիտասարդ կանայք միմյանց ուսերին ձեռքերը դնելով, սկսել են քոչարի պարել, որը հայերը հազարամյակներ առաջ են պարել մարտերից առաջ: Ամբոխն ավելի է խտացել, քանի որ հազարավոր մարդիկ մթության մեջ միացել են հանրահավաքին:

Ութ օր տևած բողոքի շարժումը, որն այժմ կոչվում է «Էլեկտրիկ Երևան», լի է խորհրդանիշներով, որոնց հիմքում ընկած են փոփոխության կոչեր, և դա նույնիսկ ունի բավական անսպասելի հերոսուհի՝ Քիմ Քարդաշյանը՝ որպես Ազատության տիկին իր հոր ընտանիքի հայրենիքում:

Հիմնական պահանջը էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելն է: Twitter-ում, «Էլեկտրիկ Երևանը» շարժման օրագիր է բացվել. այն ոչ մի կապ չունի արաբական հեղափոխությունների, Ուկրաինայի Մայդանի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի օրակարգերի հետ, պնդում են ակտիվիստները, գիտակցաբար ողջունելով նորեկներին և կարծես թե ցանկանում են ասել՝ սպասեք մի պահ, և ձեր սիրտը կէլեկտրականա և ձեզ կասի, թե ինչի համար ենք մենք այստեղ:

Խավարը չի կանգնեցրել նրանց. ոչ էլ անձրևը: Հազարավոր ոստիկաններին, ովքեր շաբաթ օրը շրջափակել են բողոքի ճամբարը, չի հաջողվել փչացնել շարժումը կամ տրամադրությունը. այս երիտասարդ սերունդն անվախ է, նրանք համոզված են, որ կարող են հաջողության հասնել: Եվ որոշ փոփոխություններ, որոնք պահանջվել են, արդեն իսկ ի հայտ են եկել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «համոզված» է՝ էլեկտրաէներգիայի սակագնի աճի վերանայումը կլինի «չափազանց վտանգավոր», սակայն նա հայտարարել է, որ հենց կնքվի աուդիտը, «կառավարությունն էլեկտրաէներգիայի թանկացման ամբողջ ծանրությունն իր ուսերի վրա կվերցնի»: Ցուցարարները մերժել են առաջարկը և շարունակել բողոքը՝ ասելով, որ սակագնի կլանումն ազդելու է բոլոր բիզնես նախագծերի և սոցիալական ծրագրերի վրա: Շարժումը պահանջում է, որպեսզի սակագինը լիովին նախկինի պես դառնա:

Այլ պահանջները մեծ գոհունակությամբ են ընդունվել: Երբ ցուցարարները շարունակում էին պարել Բաղրամյան պողոտայի վրա, Մոսկվան համաձայնել է թույլ տալ դատել ռուս զինվոր Վալերի Պերմյակովին Գյումրի քաղաքում, որտեղ հունվարին տեղի է ունեեցել սարսափելի ողբերությունը:

«Մոսկվան նաև վերջապես խոստացել է 200 մլն դոլար հատկացնել մեր պաշտպանության համար»,- հպարտ ժպիտով The Daily Beast-ին հայտնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նախկինում Ռուսաստանը զինում էր միայն Ադրբեջանը, որոնք հայերի թշնամի հարևաններ են: «Սակայն այդ բողոքի շարժումը շատ ավելի մեծ է, քան որոշ պահանջներ. դա նոր քաղաքական ուժի սկիզբն է. այդ երիտասարդները գալիս են մեզ փոխարինելու, նրանք վերահսկելու են ընտրությունները, փոխելու են միջազգային օրենքները»:

Մինչև վերջերս, Հայաստանն անհույս թաղված էր անցյալի մեջ, բնակչությունն անընդհատ լալիս էր պատմական ողբերգությունների իրողության շուրջ: Իսկ հիմա, կարծես թե երջանիկ է, ինչպես ցանկացած ազգ, այդ երիտասարդների երգով ու պարով, և նշում է ազատությունը: Արդյոք նման ազդեցությունը պայմանավորված է Քիմ Քարդաշյանի ապրիլին Հայաստան կատարած այցով և SOAD ռոք խմբի համերգով: Երևանում շատերն ասում են, թե դա այդպես է: Մարդկանց զգացմունքները թափահարվել են համաշխարհային ուշադրության կարոտից ելնելով:

Սակայն, ըստ էության, համեմատած Հայաստանի հսկա հարևանի՝ Ռուսաստանի հետ, այդ երկիրն արդեն պարարտ հող է ժողովրդավարության համար: Հայաստանի կառավարությունը մեծ ճնշում չի գործադրում ընդդիմությանը, թույլ է տալիս մի հզոր քաղաքացիական հասարակական շարժմանը զարգանալ գլխապտույտ արագությամբ, այնպես որ, նույնիսկ մինչև ամերիկյան հայտնի մարդկանց այցը Երևան, հայերը գիտեին, թե ինչ է ժողովրդավարությունը և ինչ հույս ունեն տեսնել:

«Հայաստան»,- վանկարկում էին մարդիկ: Մասնակցում էին բոլորը, նույնիսկ ամենափոքրերը, ովքեր իրենց ծնողների գրկում շշնջում էին. «Հայաստան»: «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստները զարդարել են բողոքի ցույցն իրենց ազգային դրոշով, որը ձգվել է ավելի քան 30 մետր բարձրության վրա: Պլաստիկ աղբի տարաներից կառուցված պատնեշը, որն արգելափակել է փողոցը, փակցված էր ազգային դրոշներով:

Անխուսափելիորեն, ռուսական լրատվամիջոցները՝ LifeNews-ը, Ռոսիա և VGTRK- ն պնդում են, որ այդ հանրահավաքներն արևմտյան դավադիրների անօրեն աշխատանքն են, որոնք բեմադրում են նոր «գունավոր հեղափոխություն» մի երկրում, որն ունի ամուր կապեր Մոսկվայի հետ:

LifeNews-ն իր ռեպորտաժներում «Էլեկտրիկ Երևանի» և անցյալ տարի Կիևում տեղի ունեցած Մայդանի միջև. նմանություններ է նշել: Ինչպես նաև ընդգծվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Վիկտորյա Նուլանդի վերջերս Հայաստան կատարած այցը, որը կապում են երկրում սպասվող պետական հեղաշրջման հետ: Սակայն լրատվամիջոցները, կարծես թե բաց են թողել Քարդաշյանի այցի հետ կապը:

Լրատվամիջոցները մեջբերել են Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Իգոր Մորոզովին, ով ասում էր, թե այն, ինչ նա տեսել է Երևանում, «գունավոր հեղափոխության առաջին փուլն» է, և խաղաղ հանրահավաքից հետո, լավ պատրաստված զորքերը կփոխարինեն քաղաքացիական հասարակությանը և կփոխարինեն հասարակական պահանջները քաղաքականի:

Մոսկվան հստակ չի հավատում, որ որևէ բողոք կարող է ունենալ իրապես տեղական արմատներ. «Ինչու են նրանք մաքուր ստեր հորինում»,- հարցրել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:- Այժմ հայերը գիտեն, որ ռուսական քարոզչությունը կեղծիք է: Ռուսաստանը, որի հետ մենք ունենք ամուր կապեր, մեզ հեռու է վանում սեփական ձեռքերով»,- ասել է նա The Daily Beast-ին ամբոխի մեջ:

Մի քանի մետր հեռավորության վրա նկատվել է Փաշինյանը, ով զարգացող քաղաքական աստղ է և լուրջ մրցակից է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի համար: Փաշինյանի նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բերել է նրան և The Daily Beast-ի թղթակցին ամուր շրջանակի մեջ: «Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել օրինական պետություն. հայերի այս երիտասարդ սերունդը եկել է այստեղ արդարություն տեսնելու համար»,- ասել է ակտիվիստ Գեղամ Վարդանյանը, ով Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ է:- Մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը բարեփոխվի այնպես, ինչպես մեր հարևան Վրաստանն է կարողացել բարեփոխվել վերջին տասնամյակում»:

Արդարադատության հարցը, այնուամենայնիվ, շարունակում է չլուծված մնալ: Կիրակի առավոտյան Երևանի ոստիկանությունը, որը ավելի վաղ այս շաբաթ ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարի, վերջնագիր էր ներկայացրել հանրահավաքի մասնակիցներին, որպեսզի մաքրեն դեպի նախագահական նստավայր տանող փողոցը մինչև կիրակի գիշերը, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի «վերականգնել հասարակական կարգը»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Ամենադիտված