«Ինտեր ՌԱՕ»-ն հերքում է ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկությունները
Տնտեսություն
Ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը հերքում է լրատվամիջոցներում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) դուստր ընկերության վաճառքի մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով հոլդինգի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք չենք հաստատում ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկատվությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ, «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ «Ինտեր ՌԱՕ»-ն գնորդների է փնտրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության համար՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ֆոնին երկրում բռնկված բողոքի ակցիների պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)