«Նաֆտոգազը» «Գազպրոմից» զեղչ է խնդրել երրորդ եռամսյակի համար
Տնտեսություն
«Նաֆտոգազ Ուկրաինին» դիմել է «Գազպրոմին»՝ խնդրելով վառելիքի զեղչ տրամադրել այն բանից հետո, երբ կլրանա երկրորդ եռամսյակում գործող զեղչի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կայացած հանդիպման ընթացքում:
Մեդվեդևի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ընդառաջել Կիևին: Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ գազի վերջնական գինն Ուկրաինայի համար երրորդ եռամսյակում հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 247,17 դոլար և, այդպիսով, համադրելի կդառնա այն սակագների հետ, որոնք սահմանվել են հարևան երկրների համար, հավելել է վարչապետը: Նա նշել է, որ արժեքը կլինի մրցունակ և արդարացի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)