Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը 

Բաքուն սպառնում է լրագրողներին. FAZ

Համաշխարհային Մամուլ

Գերմանական ազգային Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) օրաթերթը հոդված է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների դեմ բռնությունների և սահմանափակումների մասին՝ այդ ամենը դիտարկելով հարևան երկրում անցկացված Եվրոպական խաղերի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրաթերթը նշում է, որ Ադրբեջանը կարող էր արժանանալ մրցանակ ի՝ մամուլի ազատության ճնշումների համար: Գերմանական լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանական կառավարությունը բացեիբաց սպառնացել է Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին, ով բազմիցս քննադատել է Բաքվի քաղաքական իշխանությանը և Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացումը:

Մասնավորապես, սպորտի նախարար Ազադ Ռահիմովը զգուշացնում է լրագրողին «այլևս այդքան վստահ չլինել»: «Անգամ Գերմանիայում այլևս անվտանգ չէ»,- հայտնում է FAZ-ը:

Ադրբեջանցի լրագրողը դեռևս 2009թ. 16 ամսով ազատազրկման էր ենթարկվել կառավարությանը քննադատելու համար: Նշվում է նաև, որ Ադրբեջանում լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները մտահոգել են նաև «Լրագրողներն առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությանը: «Մենք անհանգստացած ենք, որ ադրբեջանական կառավարության անդամը սպառնում է Գերմանիայում բնակվող լրագրող Էմին Միլլիին,- նշել է ԼԱՍ-ի բեռլինյան մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Միհրը: - Բաքվի իշխանությունները վերջապես պետք է հարգեն մարդու իրավունքները, ինչպես նաև՝ ազատ արտահայտվելու և մամուլի ազատության իրավունքներն իրենց երկրում: Եվրոպական խաղերի ավարտից հետո ևս մենք ուշադիր հետևելու ենք երկրում տիրող իրավիճակին և շարունակելու պայքարը՝ ձերբակալված լրագրողներին ազատության համար»,- մեջբերվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունը:

Քննադատական ձայները խանգարում են Ադրբեջանի կառավարությանը

Էմին Միլլիի և մյուսների քննադատությունները ստվերում են այն կերպարը, որով Ադրբեջանը ցանկանում է ներկայանալ հասարակությանը: Դրա համար Ադրբեջանը մեծ ռեսրուսներ է ներդրել: Հունիսի 12-ի Եվրոպական խաղերի բացման արարողությունը միայն Արդեբջանի համար արժեցել է 85 մլն եվրո: Ադրբեջանը նաև իր վրա է վերցրել ժամանող թիմերի ծախսերի մեծ մասը:

2013թ. Միլլին Բեռլինում հիմնել է ադրբեջանական «Meydan TV»-ն, որը համագործակցում էր բրիտանական «The Guardian» օրաթերթի հետ և քննադատաբար էր արտահայտվում խաղերի անցկացման վերաբերյալ: Իսկ երբ ադրբեջանական ավտոբուսը Օլիմպիական ավանում վրաերթի ենթարկեց ավստրիացի լողորդներին, «Meydan TV»-ն հրապարակեց այդ կադրերը:

«Meydan TV»-ն բացահայտել է նաև «Lider TV ադրբեջանական հեռարձակողի կեղծ հարցազրույցն ադրբեջանցու հետ, ով ներկայացվել էր որպես բրիտանացի զբոսաշրջիկ և ոգևորությամբ արտահայտվել Ադրբեջանի և Եվրոպական խաղերի մասին:

Մինչ խաղերի մեկնարկն ադրբեջանական իշխանությունները բռնաճնշումների հզոր ալիքով հարձակվեցին գրեթե բոլոր անկախ լրագրողների և ընդդիմադիր լրատվամիջոցների վրա: Օրինակ՝ 2014թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալվեց հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ով հայտնի էր իշխանության բարձր շրջանակներում իր հետաքնչական գործունեությամբ: Լռեցվեցին քննադատող լրատվամիջոցների մեծ մասը: Առվազն ութ լրագրող և չորս բլոգեր հայտվեց ճաղերի ետևում:

Իշխանությունները սպառնում էին նաև խաղեր լուսաբանելու համար Ադրբեջան մեկնող արտասահմանյան լրագրողներին: 2015թ. ապրիլին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ արտասահմանյան լրագրողները, ովքեր կզեկուցեն Ադրբեջանի «շահերի դեմ» կամ «խեղաթյուրված տեղեկատվություն» կտարածեն, անմիջապես կզրկվեն հավատարմագրումից: ARD-ի սպորտային լրագրող Ֆլորիան Բաուերը, բրիտանական «The Guardian» թերթի սպորտային գլխավոր խմբագիր Օուեն Գիբսոնը զրկվեցին հավատարմագրումից:

Եվրոպական խաղերի բացման օրը Գերմանիայի Բունդեսթագը հրապարակեց զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների դրության մասին, որի համաձայն՝ պարբերաբար ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ԶԼՄ-ների, կրոնական, հավաքների անցկացման, միությունների ստեղծման ազատությունները: Խորհրդարանականները կոչ էին անում դաշնային կառավարությանը կողմ հանդես գալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը և Բաքվի իշխանություններից պահանջել արտասահմանյան լրագրողներին և սոցցանցերիի ակտիվիստներին թույլ տալ օգտվել մամուլի ազատությունից: Ինչպես նշում է «Լրագրողներն առանց սահմանների»-ն, մամուլի ազատության ցուցակում Ադրբեջանը 180 երկրների շարքում 162-րդն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Ամենադիտված