Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Snob.ru-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Համաշխարհային Մամուլ

Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է Մաքսիմ Շևչենկոն` Snob.ru կայքում գրած իր հոդվածում:

Հեղինակը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցերը պատկանում է ռուսական ընկերության: Բավական փոքր երկրում, որտեղ կա ժամանակակից ատոմային էլեկտրակայան, կան նաև այլ տիպի էլեկտրակայաններ: Բայց էլեկտրաէներգիան վերցված է ժողովրդից և վաճառվում է արտասահմանին` Վրաստանին, Իրանին, Թուրքիային: Երկրում ոչ մի ժամանակակից ձեռնարկություն չկա, որոնք մեծ քանակի էներգիա կսպառեին: Բայց հանկարծ դրա պակաս է նկատվում: Հայ ժողովուրդը, հասարակ մարդիկ, որոնց բախտը չի բերել, որ հարուստ լինեն կամ նախկին ԿԳԲ-ական, տուժում են խոշոր կորպորացիաների պատճառով:

Հայաստանյան իրադարձությունները սոցիալական բողոք էին ռուսական ծագմամբ իշխող տնտեսական օլիգարխիայի կամայականության դեմ: Հայերը հրաշալի մատական ազգ են, ուստիև նրանք փողոց դուրս եկան առանց Արևմուտքի կողմից որևէ «օգնության», թեև ինչ-որ մեկը պնդում է, որ առանց ԱՄՆ-ի չի եղել: Երևի ինչ-որ արևմտյան հիմնադրամներ կարող էին օգտվել դրանից, բայց ցուցարարների դուրս գալու պատճառը վարչակարգը տապալելու ցանկությունը չէր, այլ զգացողությունը, որ իրենք կարծես աղբ լինեն խոշոր բիզնեսի ոտքերի տակ:

Բավական է լինել Հայաստանում և Երևանում` տեսնելու համար մայրաքաղաքի հարուստ թաղամասերի և մնացած աղքատ երկրի տարբերությունը, որտեղ մարդիկ սպառվում են ինչ-որ ծիրան աճեցնելով, որ ծայրը ծայրին հասցնեն: Բայց, ախր, Երևանի «երիտասարդ բուրժուազիան է դուրս եկել փողոց» հարցադրաման ի պատասխան` հեղինակն ասում է. «Ամենաաղքատ շերտերը երբեք հեղափոխության շարժիչ չեն եղել, նրանք այն մարդիկ են, ում սոցիալ- էթիկական գիտակցությունը բարձր զարգացած է: Հայ քաղաքական գործիչները հիմար չեն, ուստի ընդառաջ գնացին ժողովրդին: Քանի որ թեև հայերը բաժանված են տարբեր խմբերի, նրանք, միևնույն է, ընտանիք են:

Ինչո՞ւ նույն իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, հնարավոր չէ Ռուսաստանում: Որովհետև առաջին` մեր եկամուտներն ավելի բարձր են, քան հայերինը, նաև բնակչության իներտությունն է ավելի մեծ: Բնակչությունն ատոմացված է: Հայաստանում բողոքի շարժումը պետական ԶԼՄ-ների մակարդակով արգելափակելը կամ մարգինալացնելը շատ ավելի բարդ է, իսկ ցուցարարների հետ հաշվի չնստել ընդհանրապես հնարավոր չէ: Մեծ է հավանականությունը, որ բարիկադի այն կողմում կանգնած լինի ոստիկաններից մեկի հարազատը: Իսկ Ռուսաստանում ոստիկաններն ու ցուցարարները շատ ավելի են օտարացած իրարից: Այստեղ կարելի է Վլադիվոստոկից Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներ Մոսկվա տանել: Ռուսաստանի հսկայական տարածությունը իշխանությունների և կորպորացիաների գործողությունների անվերահսկելիություն է ստեղծում: Այստեղ գիտակցաբար ոչնչացված են քաղաքական կուսակցությունները, մինչդեռ Հայաստանում ազգայնական Դաշնակցությունը արդեն 100 տարուց ավելի գոյություն ունի: Հայաստանում կուսակցությունները ֆեյք կազմավորումներ չեն, լուրջ քաղաքական ինստիտուտներ են, որոնք մեծ մոբիլիզացիոն ներուժ ունեն: Դժվար թե նրանք Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնում են իրենց ծրագրերն ու քաղաքական գործողությունները: Այնտեղ իրական ընդդիմություն կա: Ռուսաստանում մոբիլիզացնող ինստիտուտներ չկան. այստեղ կուսակցությունները պետության կամ խոշոր մոնոպոլիստների հավելված են: Զանգվածային հեռուստատեսությունը համախմբող տարր չէ, այն օրակարգում չի դնում կարևոր սոցիալական խնդիրներ, այլ հակառակը՝ թմրեցնող գործիքի դեր է խաղում և աշխատում է «չքորել այնտեղ, որտեղ քոր է գալիս» սկզբունքով, ինչպես ասել է Սուրկովը: Հայաստանում չեն վախենում քորել»,-եզրափակել է հեղինակը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված