Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ինչո՞ւ հայկական գարունը «Մայդան 2» չէ. The Huffington Post

Համաշխարհային Մամուլ

2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր բռնկվեցին Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Հաջորդ շաբաթվա ընթացքում հուզումների մեկնարկային դրվագը ծաղկում ապրեց՝ վերածվելով, ինչպես շատերն են բնութագրում, մայդանի ոճի հեղափոխության՝ դեպի նախագահական պալատ երթերով, գիշերային նստացույցերով և ոստիկանական ճնշումներով: Շատ արևմտյան և ռուս տեսաբաններ պնդում են, որ այդ ցույցերը կհանգեցնեն հայկական ռեժիմի՝ գունավոր հեղափոխության ոճի մահվան և պատճառ կդառնան, որպեսզի Հայաստանը հեռանա ռուսական իրավասությունից՝ հրահրելով ռուսական կողմի ուժգին պատասխանը: Այս մասին The Huffington Post-ում գրում է Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Սամյուել Ռամանին:

Գաղափարը, թե անկայունությունը Երևանում տագնապ կառաջացնի Կրեմլում, հիմնված է հիմնականում Ռուսաստանի և Հայաստանի միջև ծավալուն պատմության և ժամանակակից կապերի վրա: 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, ինչի արդյունքում ռուսական զորքերը մոբիլիզացվում են հայկական ուժերի հետ: Ռուսաստանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուժային գրավումը դիտարկում է որպես ագրեսիայի դրսևորում, որը հիմք կստեղծի ռուսական զինվորական ներգրավման համար։ Բացի դրանից, Հայաստանը 2013-ի վերջին մերժել է ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը՝ հանուն Պուտինի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ վերահաստատելով Ռուսաստանի և Սարգսյանի ռեժիմի միջև սերտ կապերը։ Ռուսաստանի կապն էլեկտրաէներգիայի գնի բարձրաման հետ՝ շնորհիվ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ նրա սեփականատիրության, ենթադրում է, որ վերջին իրադարձությունները Երևանում կարող են արտացոլել դժգոհություն Հայաստանում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Այդ ընկալմանը հակազդելու համար Սարգսյանը պնդել է, որ հայկական ցույցերը հակառուսական տրամադրությունների արտացոլում չեն: Ներկայիս հուզումների առանցքային պատճառը ներքին դժգոհությունն է Հայաստանի ոչ ֆունկցիոնալ քաղաքական ինստիտուտների և վատթարացող տնտեսական պայմանների վերաբերյալ:

Ինչպես է Սարգսյանի ռեժիմը պահպանել իշխանությունը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը անվանապես պահպանողական է, սակայն գործնականում այն ընդարձակ հովանավորչական կոալիցիա է: Իշխող կոալիցիան ստեղծել է մրցունակ բռնապետական կառույց: Հանրապետական կուսակցության գերակայությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա զսպում է էլիտար դասալքությունը:

Իշխանության չարաշահումներն Արևմուտքի կողմից վնասակար քննադատության չեն բախվել: ԵԱՀԿ-ն և ԵՄ շատ երկրներ գովաբանել են 2008-ի և 2013-ի Հայաստանի ընտրությունները որպես արդարության շեմին համապատասխանող և շնորհավորել Սարգսանին ընտրական հաղթանակների կապակցությամբ: Հայաստանի քաղաքական իրավունքների խախտումները քննադատելու հարցում Արևմուտքի դժկամությունը կարելի է վերագրել նրա ցանկությանը՝ լուծելու Ղարաբաղյան ճգնաժամը գործող քաղաքական գործիչներ հետ բանակցությունների միջոցով: 2013 թվականին ընտրությունները համընկան Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ԵՄ առաջարկին, և Հայաստանի էլիտաների հետ բարենպաստ պայմանների պահպանումը եղել է արևմտյան ջանքերի անքակտելի մաս՝ սահմանափակելու Պուտինի ԵՏՄ ընդլայնումը:

Էլիտար համախմբվածության և արևմտյան մեղսակցության բարձր մակարդակները եղել են Սարգսյանի գոյատևման հիմնական սյուները և ապահովել նրան հնարավորությամբ՝ ցրելու զանգվածային ցույցերը, ինչպիսիք էին 2008-ին և 2013-ին բռնկվածները՝ նրա իշխանության համար նվազագույն վնասով: ԵՄ ասոցացման համաձայնագրի մերժումը հանուն Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության՝ Արևմուտքի չներգրավման մեղմ ռազմավարությունը հայաստանյան ռեժիմի հանդեպ անշուշտ դարձրեց ավելի պայմանական: Օրինակ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վերջերս դեմ արտահայտվեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ցույցերին ուղղված՝ ռեժիմի անհիմն ռեպրեսիվ արձագանքին:

Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը նշանակում է, որ Սարգսյանը պետք է ավելի զգույշ լինի ընթացիկ ցույցերի բռնաճնշման հարցում՝ խուսափելու Արևմուտքում լեգիտիմության ամբողջական կորստից, ընդդիմադիր շարժումների համար ԱՄՆ աջակցությունից կամ Հայաստանի համար հետագա տնտեսական մեկուսացումից:

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից հայկական քաղաքացիական հասարակությանն առաջ մղելու ռուսական պաշտոնական բացատրությունը լավագույն դեպքում թերի է: #Electric Yerevan հեշթեգի ժողովրդականությունն ու «Ոչ թալանին» շարժման ունակությունը՝ Երևանի փողոցներում մոբիլիզացնելու 10 հազար մարդու, ներառյալ շատ ուսանողների, խոսում է ներքին դժգոհության մասին: Այդ դժգոհությունը ցույցերը դարձնում է ավելի նման «հայկական գարնան», քան որևէ գունավոր հեղափոխության:

Հայաստանի քաղաքական իրադրության հեռանկարները

Էլեկտրականության սակագնի բարձրացումն աղքատիկ տնտեսական պայմանների վերաբերյալ պատկերացումն ավելի խորացրին հանրային գիտակցության մեջ և քայքայեցին հանրային հանդուրժողականությունը:

Ռուսաստանի համար օպտիմալ ռազմավարությունը կլինի զերծ մնալ հայկական ճգնաժամում ուղիղ ներգրավվածությունից:

Քանի դեռ Հայաստանի ընտրած հետագիծը կմնա անհստակ, Սարգսյանի գոյատևման լավագույն հույսերը կապված են չափավոր ճնշման կիրառման և ագրեսիվ ռուսական պատերազմից հետ պահելու հետ:

Վերջին հաշվով, որքանո՞վ է Սարգսյանը դասեր քաղել մայդանից և նախկին հեղաշրջումներից կպահպանեն նրա ապագան, սակայն Հայաստանի եզակի համատեքստային հանգամանքները ենթադրում են, որ ներկա հուզումներն ԱՊՀ տարածաշրջանում ժողովրդական բողոքի պատմության նոր գլխի սկիզբ են:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված