Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Իլհամ Ալիևի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին. IBT

Համաշխարհային Մամուլ

Համաշխարհային մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւին' սեփական հեղինակության մեծացման նպատակով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման վրա 10 մլրդ դոլար ծախսելու համար, այն դեպքում, երբ այն կարող էր օգտագործվել երկրի բնակչության ցածր կենսամակարդակը բարձրացնելու վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային անդրադարձում International Business Times թերթն արձանագրում է, որ «Իլհամ Ալիեւի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին»:

«Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրվում է երկրում մարդու իրավունքների խախտման, այդ թվում' իրեն քննադատողների ձերբակալության մեջ: Սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակով Եվրոպական խաղերի անցկացման վրա նա մոտ 10 մլրդ դոլար է ծասխսել: Խաղերի բացման եւ փակման արարողությունները շքեղ, սակայն, անհոգի էին, քանի որ, չնայած մարտադաշտի վրա թռչող օլիմպիական խորհրդանիշներին, յուրաքանչյուր ոք գիտեր, որ այդ ամբողջ պատկերը միայն այդ գործով զբաղվողների շահերը սպասարկողներին պատկանող կեղծ խաղեր են»,- գրում է թերթը:

Թերթը հեգնանքով հիշեցնում է, որ Բաքվում կազմակերպված խաղերի ու Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու համար պետական ԶԼՄ-ները «կեղծ» բրիտանացի զբոսաշրջիկ են անգամ գտել' տեղացի ադրբեջանցուն ներկայացնելով բրիտանացի, ով եթերում Ադրբեջանի եւ Եվրոպական խաղերի մասին գովաբանական խոսքեր է շռայլել:

«Իր այդ անիմաստ նախագծի դեմ բացասական միջազգային արձագանքից չքաշվող Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Փեթ Հիքին փակման արարողության ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանի ապագան փայլուն է»: Դա կարող է ճշմարտություն լինել, եթե նա նկատի ունի Ալիեւների ընտանիքին եւ նրա մերձավոր շրջապատին»,- նշում է թերթը:

Պարբերականն անդրադարձել է Ալիեւի հանձնարարությամբ կեղծ մեղադրանքներով իր քննադատների նկատմամբ բռնաճնշումներին եւս: Նշելով, որ Եվրոպական խաղերի օրերին Ադրբեջանում շարունակում են մոտ հարյուրի հասնող քաղբանտարկյալների թվում կալանքի տակ մնալ Ալիեւների հարյուր միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիան բացահայտած, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան, «Սպորտը հանուն իրավունքների» արշավի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը, իսկ ընդդիմադիր Էմին Հուսեյնովը շվեյցարացի դիվանագետի օգնությամբ հեռացել է Ադրբեջանից եւ ապաստան խնդրել Շվեյցարիայում, թերթը գրում է, որ այդ բոլոր իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի իշխանությունները Եվրոպական խաղերի ժամանակ արգելել են երկիր մուտք գործել The Guardian, Platform եւ Amnesty International-ի լրագրողներին ու ակտիվիստներին, որպե սզի վերջիններս Ադրբեջանի մաին բացասական նյութեր չկարողնան պատրաստել:

Թերթը նշում է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի պատճառով ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստները վտանգի տակ են ինչպես սեփական տանն, այնպես էլ արտասահմանում, քանի որ նրա մարդիկ նույնիսկ սպառնում են արտասահմանում բնակվող լրագրողներին:

«Բաքու 2015-ի ռազմավարությունն իրեն չարդարացրեց: Իսկ դա նյարդացնում է ռեժիմին: Աշխարհը երբեք այդքան շատ լուրեր չէր ստացել իշխանական շրջանակների իրական դեմքի ու կեղծարարությունների մասին: Ալիեւը պետք է վերջ դնի լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների եւ քաղաքական գործիչների ձերբակալություններին, քանի որ հենց ինքն է դրա համար պատասխանատուն: Նրա պահվածքը սեւ բիծ է թողել Եվրոպական խաղերի վրա: Ոչ մի երկիր չի ցանկանում ստանձնել նոր Եվրոպական խաղերի անցկացումը: Նիդերլանդները որոշեց, որ դա փող ծախսելու համար ոչ արժանի զբաղմունք է: Այնպես որ, բոլոր ադրբեջանցիները տեսան, որ բռնապետ Ալիեւը վերածվել է խաղալիքի: Այժմ նա մտադի ր է ստանձնել նաեւ շախմատի, ֆուտբոլի եւ «Formula 1»-ի մրցումների անցկացումը: Հնարավոր է' Ալիեւը կարծում է, թե կարող է նման միջոցառումներով շեղել աշխարհի ուշադրությունն իր բռնություններից: Սակայն, Եվրոպական խաղերի անցած երկու շաբաթները ցույց տվեցին նրա այդ վստահության սուտ լինելը», -ամփոփում է թերթը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված