Ադրբեջանի ԿԲ-ն կորցրել է պահուստի 60 տոկոսը
Ադրբեջան
Վերջին 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի կենտրոնական բանկի միջազգային արժութային պահուստները մոտ 60 տոկոսով կրճատվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այդտեղ որոշիչ դեր է խաղացել 2015 թվականի փետրվարի 21-ին Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի 35 տոկոսանոց արժեզրկումը: Դրանից առաջ մեկ ամիս' հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը նկատվել է արտարժույթի պահուստի 1,7 մլրդ դոլարով կրճատում, իսկ դրանից հետո մայիսի կեսերի համեմատ արտարժույթի պահուստի ծավալը կրճատվել է 29 տոկոսով կամ 2,8 մլրդ դոլարով, ինչը կապված է եղել մանաթի սրնթաց արժեզրկումը կանխելու գործողությունների հետ:
Ադրբեջանական բանկերի կորուստների հետաքրքիր պարզաբանմամբ moderator.az կայքի հետ զրույցում հանդես է եկել Ադրբեջանի ԿԲ-ի օրենսդրական բաժնի նախկին ղեկավար Աքրամ Հասանովը:
«Վերջին շրջանում ադրբեջանական բանկերը հայտարարեցին, թե աշխատում են ջնջել' չեղյալ հայտարարել քաղաքացիների' իրենց ունեցած պարտքերը, սակայն, հակառակը տեղի ունեցավ: Որոշ բանկեր հայտարարեցին քաղաքացիներին մանաթով եւ դոլարով տրվող վարկերի տոկոսադրույքները համապատասխանաբար մոտ 35-40 տոկոսով բարձրացնելու մասին: Բանկերը մեծացրել են նաեւ ավանդների գծով տոկոսադրույքները, որպեսզի ավանդատուները հետ չվերցնեն իրենց ավանդները: Սակայն արդյունքում, բնական է, որ բանկի ավանդների գծով ծախսերը աճել են: Այդ ծախսերը եւս կապել են վարկային տոկոսադրույք ների աճի հետ: Դրա հետ միասին վարկային տոկոսադրույքները բարձրացրել են նաեւ ադրբեջանական բանկերին վարկեր տրամադրող արտասահմանյան բանկերի տոկոսադրույքները: Այդ պատճառով էլ ադրբեջանական բանկերը եւս մեծացրել են վարկային տոկոսադրույքները: Աճել են նաեւ մեր բանկերի խնդրահարույց վարկերը: Այդ երեք պատճառով ադրբեջանական բանկերի կորուստները շատանում են: Նոր կորուստները մեր բանկերը ցանկանում են կապել նոր վարկերի գծով տոկոսադրույքների հետ: Մյուս կողմից, նոր պարտատերերին էլ չեն վստահում, այդ պատճառով էլ տոկոսադրույքները մեծացնում են: Ի վերջո, ադրբեջանի բանկերը հայտնվել են վատ վիճակում, ինչի պատճառով կորցրել են բանկային համակարգի եւ մանաթի ապագայի նկատմամբ հավատը, եւ աշխատում են այդ ճանապարհով նվազեցնել իրենց ռիսկերը», -ասել է Հասանովը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար