Բերեզովսկին ռուսական գահն առաջարկում է արքայազն Հարրիին
Աշխարհ
Լոնդոնում բնակվող օլիգարխ Բորիս Բերեզովսկին առաջարկում է Ռուսաստանը դարձնել սահմանադրական միապետություն, իսկ ռուսական գահին բազմեցնել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կրտսեր որդուն՝ Հարրիին։
Այս մասին Բերեզովսկին գրել է Facebook–ի իր էջում՝ հայտարարելով նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի անունը լինելու է «Հարության կիրակի»։
BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած գործարարը հայտարարել է, որ չի պատրաստվում իր նոր կուսակցությունը պաշտոնապես գրանցել Ռուսաստանում, քանի որ գտնում է, որ ՌԴ իշխանությունները ոչ լեգիտիմ են։
«Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իրեն օրենքից դուրս է համարում, իրավունք չունի նախագահի երրորդ ժամկետի համար պայքարելու», – ասել է Բերեզովսկին BBC Russian–ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)