Կիլիկիայի Հակոբի բիզնեսը՝ գյուղացիների հաշվին
Հասարակություն
Արարատի մարզի Ջրաշեն և Դիտակ գյուղերը, թեև ունեն շուրջօրյա ջրամատակարարման պայմանագիր, սակայն տևական ժամանակ է, ինչ նախատեսված ջրաքանակի 10%-ի չափով անգամ ջուր չի հասնում գյուղ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիտակ գյուղի գյուղապետ Սուրեն Սրապոյանը:
«Արդեն ինչքան ժամանակ է՝ գյուղացիները բողոքում են, էս շոգին ջուր չունեն, ամեն օր նույն կռիվ-ղալմաղալն է»,- ասաց գյուղապետը:
Ջրանջատումների խնդիրը գյուղապետը գիտեր. բանն այն է, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր բիզնեսներն ընդլայնում է՝ գյուղացիներին անհարմարություն պատճառելու հաշվին:
Նուբարաշենում գտնվող՝ պատգամավորին պատկանող թռչնաֆաբրիկայում ավելացվել է մի քանի գոմ, իսկ ջուրն էլ ծախսվում է ֆաբրիկայի կարիքների համար, արդյունքում տուժում են գյուղացիները:
Գյուղապետն ասաց, որ ինքն արդեն դիմել է մարզպետարան, պատասխան է ստացել, որ կառավարությունը կլուծի այդ խնդիրը, սակայն երբ կտրվի լուծում՝ պարզ չէ:
Հավելենք նաև, որ ոռոգման ջուրը ևս խնդիր է, մի քանի օր է, ինչ այս շոգին չեն ոռոգվում գյուղացիների այգիները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ