Ռուս դերասանը 500 ռուբլի կվճարի 2 կնոջ հարվածելու համար
Ռուսաստան
Վերջերս ռուս կինոդերասան Ալեքսեյ Պանինը հայտնվել էր տհաճ միջադեպի կենտրոնում։ ՌԴ Վլադիմիրյան շրջանի բնակավայրերից մեկում գտնվող մի սրճարանում նա հարվածել էր հաստատության տիրուհուն, իսկ մեկ այլ կնոջ էլ հարվածել էր օղու շշով։ Հայտնի է դարձել, որ հարուցված գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Կինոդերասանը միայն կվճարի առավելագույնը 500 ռուբլի։
«Պենկինո» անվանմամբ սրճարանի տիրուհին՝ 46-ամյա Օլգա Օսիպովան, տեղեկացվել է այդ որոշման մասին, ինչը նա համարել է անօրինական։ «Ես այլևս ուժ չունեմ պայքարելու նման անօրինական գործողությունների դեմ»,– կնոջ խոսքերն է մեջբերում starsboom.ru կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)