Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին 

«Ժամանակ». ElectricYerevan-ի շնորհիվ` ՌԴ «նվերներները» Հայաստանին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հունիսի 19-ից մեկնարկած բողոքի ակցիաները, այնուհետև Բաղրամյան պողոտայում շուրջ երկու շաբաթ շարունակվող նստացույցը դրական անդրադարձան ոչ միայն այն իմաստով, որ օգոստոսի մեկից շարքային քաղաքացին ստիպված չի լինի էլէներգիայի համար 7 դրամով ավել վճարել, այլ Ռուսաստանն այս ընթացքում մի քանի «նվեր» մատուցեց Հայաստանին:

Հայտնի է, որ «#ElectricYerevan»-ի ողջ ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ները մեկը մեկի հետևից հրապարակումներ էին անում, թե Հայաստանում Մայդան և գունավոր հեղափոխություն է հասունանում: Իսկ Կրեմլի խոսափող հանդիսացող քաղաքագետները չգիտես որտեղից Երևանի Բաղրամյան պողոտայում Եվրամիության դրոշներ էին տեսել, հետևաբար նաև այս ամենին, ըստ նրանց, արևմուտքն էր սատարում:

Այսպիսով՝ այս ընթացքում մի քանի կարևոր հանգամանք տեղի ունեցավ՝ նախ ամիսներ շարունակ Ռուսաստանի դատախազություն բազմաբովանդակ նամակներ գրելուց հետո «պատահականությամբ» հենց այդ օրերին Հայաստանի իրավապահ համակարգին հանձնվեց հունիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովի գործը: Ապա Ռուսաստանը 200 մլն դոլարի վարկ տրամադրեց Հայաստանին, որով Հայաստանը Ռուսաստանից նոր զինատեսակներ է գնելու, իսկ մինչ այս պահը գրեթե հաստատ է նաև «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համալիրի վաճառքը, ինչը առնվազն երեք տարով գոնե ստատուս քվոյի պահպանման հնարավորություն կտա:

Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ կարծես թե լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը: Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին անցկացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանք վճարել՝ միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։ Հայտնի է, որ երեք տարի ՌԴ մուտք գործելու արգելանք ունեցող քաղաքացիներից շատերը, այնտեղ աշխատելով, ընտանիք էին պահում, ոմանք էլ, ընտանիքին այնտեղ թողնելով, Երևան գալուն պես էին հայտնաբերել, որ երեք տարի այդ երկիր մեկնել չեն կարող: Ավելորդ է խոսել անգամ այն մասին, որ երեք տարով ՌԴ մեկնելու արգելանք ունեցող քաղաքացիների մեջ կային նաև այնպիսիք , որոնք այդ երկիր բուժման նպատակով էին մեկնում:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը թեև մեզ հետ զրույցում համարեց, որ սա իրենց հետևողական աշխատանքի արդյունքն է, այնուհանդերձ նշեց, որ ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների գրեթե 63 տոկոսը բավարարվում է: Ընդ որում՝ եթե նախկինում 20-22 տոկոս էր՝ այսինքն՝ 5 դիմումից ընդամենը մեկն էր բավարարվում, և արգելանքը վերացվում, հիմա 5-ից 3-ը բավարարվում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար
Ամենադիտված