Լոզանի դատարանի որոշումը խայտառակություն է արդարադատության համար. Սերբիայի վարչապետ
Սպորտ
Լոզանի արբիտրաժային դատարանի կայացրած որոշմանն է անդրադարձել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը և նշել, որ այդ որոշումը խայտառակություն է արդարադատության համար:
«Եվրոպական արդարադատությունը հերթական անգամ ապացուցեց, որ արդեն վաղուց վերածվել է համաշխարհային անարդարության: Նրանք, ովքեր հրահրել են միջադեպը՝ պարգևատրվեցին, իսկ զոհը պատժված է: Լոզանի դատարանի որոշումը օրենքի և արդարադատության համար խայտառակություն է և վիրավորանք բոլոր արդար մարդկանց համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Եվրո 2016թ-ի որակավորման փուլի՝ հոկտեմբերի 14-ին Սերբիայի և Ալբանիայի ընտրանիների միջև հանդիպումն անավարտ էր մնացել անօդաչու սարքի՝ ալբանական դրոշով դաշտում հայտնվելու արդյունքում: Սերբիայի ընտրանու խաղացող Ստեֆան Միտրովիչը փորձել էր պոկել դրոշը, ինչի արդյունքում դաշտում ծեծկռտուք էր սկսվել, որին խառնվել էին նաև երկրպագուները: ՈւԵՖԱ-ն Ալբանիային 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել, իսկ Սերբիայից երեք միավոր հանել: Լոզանի արբիտրաժային դատարանը չեղարկել է ՈՒԵՖԱ-ի որոշումը և Ալբանիային երեք միավոր շնորհել, իսկ Սերբիայի հաշվին գրանցել է տեխնիկական պարտություն, դրան գումարած՝ լրացուցիչ երեք միավոր հանելու որոշումն ուժի մեջ թողել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ