Շվայնշտայգերը «Բավարիայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Սպորտ
Գերմանիայի հավաքականի խաղացող Բաստիան Շվայնշտայգերը հեռանում է Մյունխենի «Բավարիայից»:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, աշխարհի գործող չեմպիոնը երեք տարվա պայմանագիր կկնքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ փոխհարաբերություններ ուներ Շվեյնշտայգերի հետ դեռևս 2009/2011 թվականներից, երբ աշխատում էր մյունխենյան թիմում:
Շվայնշտայգերը «Բավարիայում» նորամուտը տոնել է 2002 թվականին: 13 տարվա ընթացքում ֆուտբոլիստը մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 8 անգամ Գերմանիայի չեմպիոն, 7 անգամ էլ` երկրի գավաթին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ