Եղվարդը մանկապատանեկան մարզադպրոց ունի
Հայաստան
Ութ տարվա շինարարական աշխատանքներից հետո Եղվարդ քաղաքը մանկապատանեկան մարզադպրոց ունի, որի ընդհանուր մակերեսը 1,613 քմ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Բաբկեն Արսենյանն ասաց, որ դպրոցի մեծ դահլիճը նախատեսված է լինելու վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար, իսկ փոքր դահլիճը' ըմբշամարտի, բոքսի և ձյուդոյի համար:
«Մարզադպրոցի բացումը կխթանի ոչ միայն Եղվարդի, այլ հարակից գյուղերի պատանիների ֆիզիկական պատրաստվածությանը: Դպրոցի սաներն արդեն մասնակցում են տարբեր մրցումների և Եղվարդ վերադառնում հաղթանակած»,- ասաց Բաբկեն Արսենյանը: Մարզադպրոցն ունի նաև բուժկետ, շոգեբաղնիք' լողավազանով, կառուցվել է նաև խաղահրապարակ' թենիսի և վոյելբոլի համար:
Մարզադպրոցը նպաստել է նաև քաղաքում աշխատատեղերի բացմանը. մարզադպրոցում կա 25 աշխատող, նրանից յուրաքանչյուրի միջին աշխատավարձը 130 հազար դրամ է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից