Ստերլիգովը ԼՂՀ-ից Մոսկվա կվերադառնա
Ռուսաստան
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը, ով որոշ տվյալների համաձայն կասկածվում է ծայրահեղական խմբավորման գործունեության ներգրավվածության մեջ, Ղարաբաղից Մոսկվա կվերադառնա հինգշաբթի օրը: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 13-ին, Շուշիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ցուցադրելով գնված տոմսը, հաղորդում է LifeNews-ը:
«Ես որոշել եմ Ռուսաստան վերադառնալ հինգշաբթի օրը, որպեսզի չլինեն խոսակցություններ, թե թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքիս թողնելու եմ այստեղ,- պարզաբանել է նա:- Նման խոսակցությունները վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև հարաբերություններին: Նրանք չպետք է վիճեն իմ պատճառով»:
Ստերլիգովի խոսքով՝ Մոսկվայում նա շարունակելու է հերքել ազգայնականների հետ իր կապը: Գործարարը պնդում է, որ նույնիսկ չի էլ լսել նման հապավման մասին:
Ըստ գործարարի՝ նրա հետապնդման պատվիրատուն ամերիկյան հատուկ ծառայություններն են: Ստերլիգովը նշել է, որ արևմտյան կառույցները, ովքեր երազում են Ռուսաստանի իշխանափոխության մասին, նրան խոչընդոտ են համարում: Նա վստահ է, որ թողարկելով պատմական գրքեր, խանգարում է ամերիկացիներին հեղափոխություն իրականացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)