Դամասկոսահայերը մասնակցել են Քրիստոսի պայծառակերպության տոնի հանդիսավոր պատարագին
Սփյուռք
Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում հուլիսի 12-ին Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առիթով հանդիսավոր Սուրբ պատարագ է մատուցվել: Այս մասին տեղեկանում ենք Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատարագը մատուցել և իր քարոզով հանդես է եկել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Ս. Եպս. Նալբանդյանը:
Սրբազան Հայրն իր քարոզում հավատացյալ ժողովրդին է փոխանցել Պայծառակերպության խորհուրդը և նրա հետ առնչվող ազգային հնամենի ավանդույթները:
Հուլիսի 12-ին հայ ժողովուրդը նշել է Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան