Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանին մեղադրել է Կատինի դեպքերի մասին տեղեկությունները թաքցնելու մեջ
Աշխարհ
Ռուսաստանը փորձել է «կանխամտածված թաքցնել Կատինում լեհ սպաներին անհասկանալի հանգամանքներում կոտորելու տեղեկությունները և դուրս մղել նրանց հարազատների հիշողությունից»։ Այս մասին նշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած հայտարարությունում։ Հայցվոր կողմը եղել են Կատինում զոհված 12 լեհ սպաների հարազատները և մի քանի լեհ մտավորականներ։
«Զոհված լեհ սպաների հարազատները կրկնակի վերք են ստացել. նրանք ոչ միայն պատերազմի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին, այլ նաև ավելի քան հինգ տասնամյակ չեն կարողացել իմանալ այդ դեպքերի մասին ճշմարտությունը, որը խեղաթյուրել և թաքցրել են ԽՍՀՄ իշխանությունները և Լեհաստանի կոմունիստները», – նշվում է դատարանի որոշման մեջ։
ՄԻԵԴ–ի հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները բացահայտ դժկամություն են ցուցաբերում Կատինի ողբերգության մասին ճշմարտությունը բացահայտելու գործում, հաղորդում է Itar-Tass–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)